ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Պետք չէ տարակուսել

Պետք չէ տարակուսել
09.07.2024 | 00:20

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 9

ՈՒրախ եղիր Ինձնով:

ՈՒրախությունը փոխանցվում է:

Աղոթիր ու վստահ եղիր:

Եթե երկմտում և Իմ սիրո ու նպատակների մասին հարցեր է տալիս մեկը, որ Ինձ ճանաչում է սոսկ իբրև Աստված ու Արարիչ, այդ իր համար առանձնապես մեղք չի համարվում:

Սակայն մեկը, որ ճանաչում է Ինձ այնպես, ինչպես որ դուք եք ճանաչում` իբրև Բարեկամ ու Փրկիչ, մեկը, որ տիեզերքը Արարող Աստծուն, իբրև Հայր է ճանաչում, այդ մեկի համար – Իմ նպատակի, Իմ փրկարար ուժի, Իմ մեծ սիրո մասին տարակույս ունենալը` իրապես սխալ է:

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ