Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Խաղաղության պայմանագիրն» ունենալու է գերակայություն ՀՀ սահմանադրության նկատմամբ

«Խաղաղության պայմանագիրն» ունենալու է գերակայություն ՀՀ սահմանադրության նկատմամբ
08.02.2024 | 08:37

Փաստորեն, Ալիևի և իր տեղակալ Նիկոլի համար ՀՀ սահմանադրությունը եղած-չեղած մի հաշիվ է:

Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ազգային օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։

ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, փաստացի հաստատելով, որ տվել է իր համաձայնությունը Բաքվին, որ ստորագրվող պայմանագիրն ունենալու է գերակայություն ՀՀ սահմանադրության նկատմամբ։

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ