Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Առայժմ նա քայլում է ջրի վրայով, կախիչներ ու ցնցուղներ պոկում, քռչիկ ուտում

Առայժմ նա քայլում է ջրի վրայով, կախիչներ ու ցնցուղներ պոկում, քռչիկ ուտում
21.01.2024 | 13:08

680 000 ձայն ստացած շորերով գիժը, որը խոզ խանձելուց բացի այլ բանի ընդունակ չէ, որոշել է փոխել մեր երկրի սահմանադրությունը։

Պատուհասի մոտ ձմեռային սրացումներ են։ Նա քայլում է ջրի վրայով, կախիչներ ու ցնցուղներ պոկում, քռչիկ ուտում։ Համոզված եմ, որ գարնանային սրացումների ժամանակ նա հանրությանը կներկայանա որպես գՌիլի կարոտ, պոետ Համազասպ։

Եվ այս անգամ, էն միամիտ ապարանցու փոխարեն, որ վախվորած հարցնում էր, թե քռչիկս կուտե՞ս պարոն վարչապետ, շուստրի լենինականցին կասի.

- Ղուրբանդ էղնիմ պարոն վարչապետ, թե գՌիլս դուրդ եկել է կդոր մը պոգե կեր։

Իսկ հիմա նա Լենին պապիկն է, շրջում է նրա գլխարկով և մտքում որոճում, որ հաջողությամբ ավարտին հասցրեց նրա գործը։

Արարատ ՄՈՐԻԿՅԱՆ

Հ. Գ.

ՈՒղիղ հարյուր տարի առաջ այս օրը սատկեց ընկեր Լենինը։

Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ