Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Հանրային գերակա շահը» մեր երկրում իջեցվել է պլինտուսի մակարդակի

«Հանրային գերակա շահը» մեր երկրում իջեցվել է պլինտուսի մակարդակի
18.01.2024 | 16:04

Ադրբեջանի համար «հանրային գերակա շահ» նշանակում է «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևանի տարածաշրջանի հետ կապ հաստատելը:

Թուրքիայի համար «հանրային գերակա շահ» նշանակում է Մեծ Թուրան ստեղծելը:

Հայաստանի համար «հանրային գերակա շահ» նշանակում է... թենիսի կորտեր քանդելը:

«Հանրային գերակա շահը» մեր երկրում իջեցվել է պլինտուսի մակարդակի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Եթե նորմալ պետություն ունենայինք, ապա որպես «հանրային գերակա շահ» կդիտարկվեր ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենի վերադարձը:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ