Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Բանալի բառը սպանդն է

Բանալի բառը սպանդն է
08.12.2023 | 19:37

«Ադրբեջանաթուրքաֆիլ» իշխանությունը կենդանաֆոբ է:

Հայաստանում շների սպանդ է իրականացվում:

Այն Հայաստանում, որը ձգտում է Ադրբեջանի հետ «խաղաղության» պայմանագիր կնքել:

Այն Ադրբեջանի, որը Թուրքիայի օգնությամբ հայաթափեց Արցախը և հազարավոր հայորդիների սպանդ իրականացրեց:

Այն Թուրքիայի, որը 1915 թ. էթնիկ հայերի սպանդ (ցեղասպանություն) իրագործեց:

Այս տեքստի բանալի բառը սպանդն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ