Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Նոր հակահայկական գործողություն՝ հայ ժողովրդի «ձեռքով»

Նոր հակահայկական գործողություն՝ հայ ժողովրդի «ձեռքով»
26.11.2023 | 14:43

Պաշպանության նախկին նախարարն ակնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Այստեղ արտահերթը չէ անհեթեթությունը, այլ արտահերթի նպատակը. ըստ նախկին նախարարի՝ ժողովուրդն ընտրությամբ պետք է երկրի արտաքին քաղաքական կուրս ընտրի:

Առաջին հայացքից թվում է մանկամտություն, բայց բնույթն այլ է. նոր հակահայկական գործողություն՝ հայ ժողովրդի «ձեռքով», ինչպես 2018-ի ապրիլ-մայիսին:

Արևմուտքի և Հայաստանում Արևմուտքի շահ սպասարկողների պլանները միշտ խառնվում են, քանի որ Ռուսաստանում 1917 թվականը չէ, այլ՝ 2023:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ