Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-3

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-3
14.09.2024 | 21:49

(սկիզբը՝ այստեղ)

Աշխարհն միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմին հիմա ավելի մոտ է կանգնած, քան Կարիբյան ճգնաժամի ժամանակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ- ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցությունը:
Եթե հավատանք բրիտանական «The Times» օրաթերթի հրապարակմանը, իրենք պարզել են, որ ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Վաշինգտոնում այսօրվա քննարկման արդյունքում թույլ չի տա օգտագործել ATACMS օպերատիվ- մարտավարական բալիստիկ հրթիռները ՌԴ տարածքի խորքերում գտնվող թիրախներին հարվածելու համար, սակայն դեմ չի լինի, եթե Ֆրանսիան և Անգլիան տրամադրեն իրենց հեռահար հրթիռները:
«The Times»- ի աղբյուրները կարծում են, որ այս հարցի վերաբերյալ ընդունված որոշումը, ամենայն հավանականությամբ, չի հրապարակվի: Բացի այդ, ԱՄՆ- ի նախագահը հարվածների թույլտվությունը կքննարկի նաև եվրոպական այլ առաջնորդների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց կարծիքն իմանալու համար:
Ըստ ֆրանսիական «Le Monde» օրաթերթի, Արևմուտքը չի շտապում որոշում կայացնել: Այստեղ նկատի ունենալով նաև «The Times» -ի հիշյալ հրապարակումը, թերևս հարկ կա հետևյալ հարցադրման՝ որոշում կայացնե՞լ, թե սկզբունքորեն արդեն իսկ կայացված որոշման մասին պաշտոնապես հայտնել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ, քննարկելով ՌԴ- ի խորքը հարվածներ հասցնելու թույլտվությունը, ՆԱՏՕ- ի երկրները որոշում են կայացնում, թե արդյոք ուղղակիորեն կներգրավվե՞ն Ուկրաինական հակամարտության մեջ:
«Խոսքը չի գնում Կիևի վարչակարգին՝ ռուսական տարածքին հարվածելու թույլտվության կամ արգելքի մասին,- ասել Է Պուտինը։- Այն առանց այդ էլ հարվածում է անօդաչու թռչող սարքերի և այլ միջոցներով։ Բայց երբ խոսքը գնում է արևմտյան արտադրության բարձր ճշգրտության ու մեծ հեռահարության զենքի օգտագործմանը, դա արդեն բոլորովին այլ պատմություն է: Բանն այն է, որ Ուկրաինական բանակն ի վիճակի չէ հարվածներ հասցնել արևմտյան արտադրության ժամանակակից բարձր ճշգրտության հեռահար համակարգերով»:
ՌԴ նախագահը նշել է, որ դրա համար Ուկրաինայի զինված ուժերը պետք է արբանյակների հետախուզական տվյալներ ստանան, որոնք ունեն միայն ԵՄ- ն և ԱՄՆ- ը։
«Այդ հրթիռային համակարգերում թռիչքային առաջադրանքներ կարող են ներմուծել միայն ՆԱՏՕ- ի երկրների զինծառայողները,- ասել է Պուտինը:- Ուկրաինացի զինծառայողները չեն կարող դա անել։ Ուստի խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինական վարչակարգին թույլատրվի այդ զենքով հարվածել Ռուսաստանին կամ չթույլատրվի։ Խոսքն այն մասին է, որ որոշում կայացվի՝ ՆԱՏՕ- ի երկրներն ուղղակիորեն մասնակցում են ռազմական հակամարտությանը, թե ոչ։ Եթե այդ որոշումը կայացվի, դա կնշանակի … ՆԱՏՕ- ի երկրների՝ ԱՄՆ- ի, եվրոպական երկրների ուղղակի մասնակցությունն Ուկրաինայի պատերազմին»:
Նախագահի խոսքով՝ այդ դեպքում հակամարտության բուն բնույթը կփոխվի, քանի որ դա կնշանակի, որ ԱՄՆ- ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ: Պուտինի հավաստմամբ, ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն այդ դեպքում, Մոսկվան համապատասխան որոշում կկայացնի:
Բայդենի և Սթարմերի այսօրվա հանդիպումից հետո ԶԼՄ- ները հայտնել են, որ Ուկրաինան այժմ չի ստանա հարվածների թույլտվություն: «Politico» պարբերականի տեղեկացմամբ, թույլտվության մասին կարող է հայտարարվել ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 24- 30- ը Նյու Յորքում:
Բրիտանական «Guardian» պարբերականը, հղում անելով երկրի ղեկավարության շրջանում իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Կիևին բրիտանական «Storm Shadow» հրթիռներով ՌԴ տարածքի խորքում թիրախներին հարվածելու թույլտվություն տալու որոշումն արդեն ընդունված է, բայց դրա մասին առաջիկա օրերին պաշտոնապես չեն հայտարարի:
Որոշման կայացումը կամ հրապարակումը հետաձգելու վերաբերյալ տարբեր վարկածներ կան: Դրանցից մեկի համաձայն, որը չի համապատասխանում վերոնշյալ ժամկետին, հետաձգումը պայմանավորված է ԱՄՆ- ի նախագահի ընտրություններով, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 5- ին: Ըստ այդմ, ԱՄՆ- ում վաղուց ձևավորված ավանդույթի համաձայն, հեռացող վարչակազմն իր փոխարինողներին (անկախ նրանից, թե ով կդառնա Սպիտակ տան նոր ղեկավարը) չի թողնի ռազմաքաղաքական կարգի խոշոր խնդիրներ։
Վերոնշյալ վարկածը քիչ հավանական է ոչ միայն հիշյալ ժամկետին (սեպտեմբերի 24- 30- ը) չհամապատասխանելու, այլև Բայդենի՝ Ուկրաինայի զինված ուժերին ՌԴ- ի խորքերը հարվածներ հասցնելու թույլտվության հարցի շուրջ աշխատելու մասին օրերս արած հայտարարությունների առումով: Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե Բայդենը տվյալ որոշումն ընդունել- չընդունելը թողել է ԱՄՆ- ի հաջորդ նախագահին, ինչո՞ւ էր աշխատում թույլտվության հարցի շուրջ ու նույնիսկ հայտարարում այդ մասին…
Ըստ մեկ այլ վարկածի, Արևմուտքը վախեցել է Պուտինի երեկվա նախազգուշացումից, հաղթել է ողջախոհությունը: Օրինակ, Բրիտանիայի վարչապետի նստավայրում մտածելով Ուկրաինային թույլատրել հարվածել ՌԴ խորքում գտնվող օբյեկտներին, հետո հասկացել են, որ վերջնական արդյունքում Լոնդոնը կդառնա հակամարտության մասնակից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն՝ Միացյալ Թագավորությունը 1945 թվականից ի վեր, առաջին անգամ կարող է ի պատասխան հարված ստանալ իր տարածքին ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենքով (վերջինս՝ առանց որևէ չափազանցության)։
Սակայն այս բացատրության դեպքում նույնպես հարց է առաջանում՝ Սթարմերի շրջապատում կամ ողջ Լոնդոնում չգտնվե՞ց մեկը, որն Ուկրաինային հիշյալ թույլտվության մասին խոսելուց առաջ, կանխատեսեր թույլտվության հետևանքները և Պուտինի արձագանքը…
Չենք բացառում, որ եթե իսկապես ողջախոհությունը չհաղթի, աշխարհում չարիքի առանցք հանդիսացող Վաշինգտոն- Լոնդոն սիամական զույգը որոշման ընդունումը կամ այն հրապարակելը հետաձգել է, որպեսզի դրանից հետո Ուկրաինայի ԶՈւ- ի կողմից ՌԴ խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը համընկնի նաև այլ պատճառներով (օրինակ՝ մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում, Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա, պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավում, պատերազմ Չինաստանի և Թայվանի, հնարավոր է, նաև ԱՄՆ- ի միջև, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նկատմամբ Քիշնևի սադրանքի հետևանքով պատերազմ Մոլդովայի և ՌԴ միջև…) աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ