Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Իմ պատկերը

Իմ պատկերը
02.06.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 2

Տեր իմ և Աստված իմ. օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ

և երկրպագում ենք Քեզ: Արա այնպես, որ Քեզ նման լինենք:

Կամենու՞մ եք խմել այն բաժակից, որ Ես եմ խմում. տառապանքի ու հուսախաբության գինին:

Դուք Իմն եք. Ես կբարձրացնեմ ձեզ, որպեսզի դուք երկուսդ էլ հետզհետե Ինձ` ձեր Տիրոջը, նմանվեք:

Ինչպես, որ Մովսեսի ժամանակ էր ճշմարիտ, այս ճշմարիտ է նաև այսօր, որ ոչ ոք չի կարող Իմ երեսը տեսնել ու ապրել:

Ես-ը. սկզբնական մարդը կկծկվի ու կմեռնի, և հոգու վրա կդրոշմվի կնիքը Իմ պատկերի:

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ