03.11.2020|
00:55
Արցախ գործուղվելիս այլևս չէի հասնում Ստեփանակերտ։ Շուշվա ոլորանում իջնում էի անհարթ ճանապարհի անվերջ թվացող ոլորաններից ուժասպառված ավտոբուսից, ու ժամեր շարունակ անշարժ նստելուց ընդարմացած ոտքերս մի կերպ շարժելով՝ ելնում դարն ի վեր, դեպի Սասունիկի մեծ դարպասով տունը՝ անակնկալ հետաքրքիր հանդիպումների սպասումով։