«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Բա թուրքն էդ բանը կանե՞ր

Բա թուրքն էդ բանը կանե՞ր
21.08.2023 | 15:25

Շուշին, Գորիսը, Կապանը հայոց արծիվների բնօրրանն են եղել էն գլխից:

Արյունակից քաղաքներից մեկն այսօր գերության մեջ է, իսկ մյուսները քեՓի մեջ են…

Էն էլ ի՜ի՜ի՜նչ քեՓ,

ի՜ի՜ի՜նչ ուրախություն…

Բա թուրքն էդ բանը կանե՞ր…

Է՛ն, որ ասում են` թուրքից էլ «բեթար», է՛ս է:

Ստեփանակերտում էլ սովն իր սև թևերն է փռել…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ