ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Քըրքորյանի անհավանական ձեռքբերումները մեծ պատիվ են բերում ամբողջ աշխարհի հայերին»

«Քըրքորյանի անհավանական ձեռքբերումները մեծ պատիվ են բերում ամբողջ աշխարհի հայերին»
07.06.2022 | 07:32

Այս դժվարին օրերին, երևի թե, կարիք ունենք ազգովի խորին խորհուրդ անել մեր ազգի մեծերի հետ։ Այսօր, երբ լրանում է հայ մեծ գործարար և բարերար Քըրք Քըքորյանի ծննդյան 105 տարին, կրկին հիշում եմ 2018 թվականին լույս տեսած ու նրան նվիրված «Խաղացողը» գիրքը (հրատարակիչ՝ «էդիթ Պրինտ»), որի հեղինակը ամերիկացի հանրահայտ կենսագիր ՈՒիլյամ Չ Ռեմփելն է։

Եվ ցանկություն է առաջանում կրկին վերընթերցել այն, քանի որ գիրքը ներկայացնում է ոչ միայն նրա դժվարին կեսագրությունը, որը նրան բերում է հարստություն ու ճանաչում, այլև այն հանրային գործունեությունը, որով Քըրք Քըրքորյանը ճանաչվում և գնահատվում է և՛ Ամերիկայում, և՛ գործարար աշխարհում։ Այս ամենին զուգահեռ՝ նա չի մոռանում իր արմատները, արտերկրում ապրող իր հայրենակիցներին և այն երկիրը` անկախ Հայաստանը, որը հանգրվան է դարձել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի համար։ Բնական էին այն քայլերը, որ մեծ հայը կատարեց, նախաձեռնեց և ստեղծեց «Քըրք Քըքորյան» հիմնադրամը, տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր իրագործեց մայր հայրենիքում` Հայաստանում։ 2004 թվականին Քըրք Քըքորյանին շնորհվում է Հայաստանի հերոսի կոչում` նրան հանձնելով «Հայրենիք» շքանշանը։


Մեր հայրենակցին ավելի մոտիկից ճանաչելու համար խորհուրդ կտամ ընթերցել ՈՒիլյամ Չ Ռեմփելի «Խաղացողը» գիրքը, որը հրատարակել է «էդիթ Պրինտ» հրատարակչությունը (ղեկավար` Մկրտիչ Կարապետյան)։ Եվ պատահական չէ, որ ամերիկյան մամուլը գիրքը բնութագրել է որպես «Ամեն ինչի ինքնուրույն հասած մարդու մասին պատմություն», իսկ ըստ «Քալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի` «Քըրքորյանի անհավանական ձեռքբերումները մեծ պատիվ են բերում ամբողջ աշխարհի հայերին»։
Ազգովի ոգեկոչենք և շնորհավորենք արժանապատիվ հայորդու ծննդյան օրը։


Սերգո Երիցյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 8594

Մեկնաբանություններ