Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 27-ին՝ ժամը 19.30‚ երաժշտասերներին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը։
Երեկոյի ընթացքում կհնչեն ամենասիրված և սպասված ստեղծագործություններից՝ Պիացոլլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» և Վիվալդիի «Տարվա եղանակները»: