ԱՄՆ- ի Ազգային կինոքննադատների միությունը 2020 թվականի գլխավոր ֆիլմ է ճանաչել չինացի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը»։
Բացի այդ, կինոնկարի ռեժիսոր և սցենարիստ Քլոե Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, իսկ գլխավոր դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նախորդիվ «Քոչվորների երկիրը» դրաման Վենետիկի 77- րդ կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե առյուծի»։ Ֆիլմի համաշխարհային առաջնախաղը նախատեսված է փետրվարին։