«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արգելոց-թանգարանի հնագիտական ֆոնդում պահվում է արձանագիր մի աղյուս, որը 1980 թ. թանգարանին է նվիրել Էրեբունու հնագիտական արշավախմբի ղեկավար Կ. Հովհաննիսյանը:
Նշված է նաև, որ սա ասուրերեն արձանագրությամբ միակ աղյուսն է, որը պահվում է Հայաստանի Հանրապետության թանգարանում: Մանրամասները՝ արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջում։