Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Առցանց ֆորում «Ճշմարտություն և պատասխանատվություն. Էթնիկական զտումները ժամանակակից դարում» թեմայով

Առցանց ֆորում «Ճշմարտություն և պատասխանատվություն. Էթնիկական զտումները ժամանակակից դարում» թեմայով
10.12.2020 | 16:02

Հարգելինե՛ր,


Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպում է անչափ կարևոր առցանց ֆորում՝ «Ճշմարտություն և պատասխանատվություն. Էթնիկական զտումները ժամանակակից դարում» թեմայով։

Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ պարտավոր ենք բարձրաձայնել այս թեմայով կարևոր զրույցների մասին, որպեսզի ցեղասպանության ճանաչման խնդիրը երբեք չանհետանա։

Ֆորումին կարող եք միանալ առցանց այս գիշեր՝ դեկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 02:00-ին ՀԲԸՄ-ի ֆեյսբուքյան էջում:


Դիտվել է՝ 10543

Մեկնաբանություններ