ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«...ոչ ոք չի փրկ­վե­լու ա­հեղ դա­տաս­տա­նից»

«...ոչ ոք չի փրկ­վե­լու ա­հեղ դա­տաս­տա­նից»
04.12.2020 | 00:59

«Ինձ նա­խան­ձող­ներ, հա­լա­ծող­ներ, զր­պար­տող­ներ շատ են ե­ղել։ Մեղ­քը թող մնա ի­րենց վզին։ Մեկ է՝ նրանք էլ են ու­նե­նա­լու նույն վախ­ճա­նը, ոչ ոք չի փրկ­վե­լու ա­հեղ դա­տաս­տա­նից։
Մնաք բա­րով բո­լորդ»։
Ա­րա ՍԱՐԳ­ՍՅԱՆ
«Իմ կտա­կը», 1969 թ.

ՉԱ­ՐԱ­ԲԱՍ­ՏԻԿ ԱՅ­ՑԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ. ՃԱ­ԿԱ­ՏԱԳ­ՐԻ ՀԵԳ­ՆԱՆ­ՔԸ
1969 թվա­կան։ ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Ա­րա Սարգ­սյա­նը փետր­վա­րի 2-ին հյու­րըն­կալ­վում է ՀԽՍՀ կուլ­տու­րա­յի մի­նիստ­րու­թյու­նում և ճշ­տում 1970-ին Լե­նի­նի ծնն­դյան 100-ա­մյա­կին նվիր­ված այն մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քը, ո­րոնք պետք է կազ­մա­կերպ­վեին Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում։ Շեն­քից դուրս գա­լիս 67-ա­մյա քան­դա­կա­գործն անս­պա­սե­լի վայր է ընկ­նում և կոտ­րում ոտ­քը։ Չորս ա­միս շա­րու­նակ Ա­րա Միհ­րա­նի­չը (այս­պես էին դի­մում նրան ար­վես­տա­գետ­ներն ու ար­վես­տա­սեր­նե­րը) ոտ­քի փակ կոտր­վածքն է բու­ժում խոր­հր­դա­յին վե­րա­դա­սին սպա­սար­կող «Լեչ­կո­մի­սիա» հի­վան­դա­նո­ցում։ Ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյամբ նա ան­կող­նում պառ­կած լավ տրա­մադ­րու­թյուն ու­ներ, զբաղ­վում էր գի­տա­կան և գրա­կան գոր­ծու­նեու­թյամբ։ Մաս­նա­վո­րա­պես գրում է ակ­նարկ՝ նվիր­ված Չա­րեն­ցին, ո­րի հետ վա­ղե­մի ըն­կեր­ներ են ե­ղել։ Ֆի­զի­կոս Վիկ­տոր Սո­լա­խյա­նը, ո­րի մայ­րը և Ա­րա Սարգ­սյա­նի կի­նը՝ տի­կին Ժե­նյան, ազ­գա­կան­ներ էին, այ­ցե­լում են ժո­ղովր­դա­կան նկար­չին։ Ա­րա Սարգ­սյանն այ­ցե­լու­նե­րին մի դր­վագ է ներ­կա­յաց­նում իր ակ­նար­կից։ Չա­րենցն իր պաշ­տե­լի կնո­ջը՝ Ար­փե­նի­կին էր ձո­նել հրա­շա­լի ռու­բա­յի­ներ։ Բա­նաս­տեղ­ծը դրանք դնում է դա­գա­ղի մեջ, բայց նկա­րի­չը, ռու­բա­յի­նե­րը գաղ­տա­գո­ղի վերց­նե­լով պահ­պա­նում է դրանք հայ գրա­կա­նու­թյան հա­մար։

Հի­վան­դա­նո­ցից դուրս գր­վե­լիս Ա­րա Սարգ­սյա­նի ջեր­մու­թյունն անս­պա­սե­լի բարձ­րա­նում է, ջեր­մա­չա­փը ցույց է տա­լիս 37,2 աս­տի­ճան։ Բու­ժող բժիշ­կը կա­տա­կում է՝ «Հի­վան­դա­նո­ցում եր­կար մնա­լուց Ձեզ մոտ ա­ռա­ջա­ցել է «հի­վան­դա­նո­ցա­յին» ջեր­մու­թյուն։ Կամ էլ մարմ­նա­մար­զու­թյան ժա­մա­նակ եք մր­սել»։ Հա­ջորդ օ­րը վար­պե­տի ջեր­մու­թյու­նը դառ­նում է 39 աս­տի­ճան։ Հրա­վիր­վում է բժշ­կա­կան խոր­հր­դակ­ցու­թյուն, որն էլ ախ­տո­րո­շում է թո­քե­րի բոր­բո­քում։ Մեկ օր անց, չնա­յած նկար­չի հաղ­թան­դամ մարմ­նի մեջ նե­րար­կած «փր­կիչ» հա­կա­նե­խիչ­նե­րին, ջեր­մու­թյու­նը հաս­նում է 41,5 աս­տի­ճա­նի։ Եվ նա վախ­ճան­վում է ին­ֆարկ­տից։ Բժիշկ­նե­րի միա­ձայն հա­մոզ­մամբ, ժո­ղովր­դա­կան նկար­չի և ճա­նաչ­ված հա­սա­րա­կա­կան գործ­չի սիր­տը չէր դի­մա­ցել մա­հա­ցու բարձր ջեր­մու­թյա­նը։

Դիա­հեր­ձու­մը վս­տահ­վում է ՀԽՍՀ գլ­խա­վոր պա­թո­լո­գոա­նա­տոմ Ա. Բեգ­լա­րյա­նին։ Հերձ­ման ժա­մա­նակ փոր­ձա­ռու բժիշ­կը բա­ցա­կան­չում է. «Եղ­բայր, ին­չու՞ ես պառ­կած, չէ՞ որ քո բո­լոր օր­գան­նե­րը ա­ռողջ են»։ Բժիշ­կը չէր մո­ռա­ցել Հի­պոկ­րա­տին ուղղ­ված իր եր­դու­մը և խոս­տո­վա­նում է Միհ­րա­նի­չի հա­րա­զատ­նե­րին. «Իմ ողջ պրակ­տի­կա­յի ըն­թաց­քում ես չեմ տե­սել այս­պի­սի ա­ռողջ թո­քեր այդ տա­րի­քում։ Բոր­բո­քու­մը բա­ցառ­վում է, ին­ֆարկ­տը՝ նույն­պես, սիրտն ա­ռողջ էր։ Մահ­վան պատ­ճա­ռը կա­րող ենք ա­սել միայն ա­րյան ա­նա­լի­զից հե­տո»։ Ըստ գոր­ծող օ­րեն­քի՝ հան­գու­ցյա­լի մա­հից հե­տո բժշ­կա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը տր­վում էր նրա մեր­ձա­վոր­նե­րին մինչև հու­ղար­կա­վո­րու­մը։ Կար­ծես ինչ-որ ա­նըմ­բռ­նե­լի, բայց զո­րա­վոր ուժ էր ու­ղեկ­ցում վախ­ճան­ված ժո­ղովր­դա­կան նկար­չին, բժշ­կա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ներ­կա­յաց­վում է նրա հա­րա­զատ­նե­րին մեկ շա­բաթ անց, ու ան­հաս­կա­նա­լի ախ­տո­րոշ­մամբ. «Ոտ­քի կոտր­վածք։ Սեպ­սիս»։ Այս ա­մե­նի ա­կա­նա­տես Վիկ­տոր Սո­լա­խյա­նը և մյուս հա­րա­զատ­նե­րը չէին կա­րո­ղա­նում փա­րա­տել ի­րենց զար­ման­քը, չէ՞ որ կոտր­ված­քը փակ էր, և ան­բա­ցատ­րե­լի էր, թե որ­տե­ղից նա կա­րող էր ա­րյան վա­րա­կում ստա­նալ, այն էլ կոտր­ված­քից 4,5 ա­միս հե­տո։ Ըստ Վիկ­տոր Սո­լա­խյա­նի, Ա­րա Սարգ­սյա­նի որ­դին՝ Ար­մե­նը, դի­մում է լա­բո­րա­տո­րիա, որ­տեղ ա­րյան ա­նա­լիզն էր անց­կաց­վել։ Այն­տեղ նրան վս­տա­հեց­նում են, որ ա­րյու­նը մա­քուր էր։ Տղան, բնա­կա­նա­բար, չէր կա­րող բա­վա­րար­վել նման պա­տաս­խա­նով և հան­դի­պում է բժշ­կա­կան խոր­հր­դակ­ցու­թյունն անց­կաց­նող հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի հետ։ Վեր­ջինս նրան ա­սում է. «Հաս­կա­ցիր, բժշ­կու­թյան մեջ եր­բեմն դեպ­քեր են պա­տա­հում, երբ բժիշկ­նե­րը չեն կա­րող միան­շա­նակ ո­րո­շել պատ­ճա­ռը։ Աշ­խա­տիր այդ մա­սին չմ­տա­ծել, ցր­վել, ա­մեն դեպ­քում այլևս հնա­րա­վոր չէ նրան հետ բե­րել»։

ԱՐ­ՇԱ­ՎԻՐ ՇԻ­ՐԱ­ԿՅԱ­ՆԻ ՎԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՀՈՒ­ՇԱԳՐ­ՔՈՒՄ
Ար­շա­վիր Շի­րա­կյա­նը «Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյան կենտ­րո­նա­կան դեմքն էր։ 1921-ի դեկ­տեմ­բե­րի 5-ին Շի­րա­կյա­նը Հռո­մում գն­դա­կա­հա­րում է ե­րիտ­թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան 1-ին կա­բի­նե­տի ղե­կա­վար Հա­լի­մին։ Չորս ա­միս անց, 1922-ի ապ­րի­լի 17-ին, նա և Ա­րամ Եր­կա­նյա­նը Բեռ­լի­նում գն­դա­կա­հա­րում են Տրա­պի­զո­նի նախ­կին նա­հան­գա­պետ Ազ­միին, «Թեշ­քի­լա­թը մա­սու­սե» կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր Շա­քի­րին և վեր­ջի­նիս թիկ­նա­պա­հին։ Հե­տա­գա­յում տիար Ար­շա­վի­րը հու­շա­գիրք է գրում, ուր ի թիվս այլ դեպ­քե­րի ու դեմ­քե­րի, անդ­րա­դառ­նում է նաև գոր­ծո­ղու­թյան ա­մե­նաե­րի­տա­սարդ մաս­նա­կից Ա. Ս.-ին։ Հե­ղի­նա­կը նշում է, որ Ա. Ս.-ն (Ա­րա Սարգ­սյա­նը) Պոլ­սից էր, ար­վես­տի մարդ, ո­րը Հռո­մից տե­ղա­փոխ­վել էր Վիեն­նա, ու­սու­մը շա­րու­նա­կե­լու նպա­տա­կով։ (Ա­րան սո­վո­րում էր Վիեն­նա­յի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի Վար­պե­տաց դպ­րո­ցում, 1921-24-ին)։ Դր­վա­գենք Շի­րա­կյա­նի հու­շա­գիր­քը. «Եվ այդ ժա­մա­նակ ինձ հա­մար պարզ դար­ձավ, թե ինչն էր այդ­պես ջա­նա­դիր կեր­պով ու­սում­նա­սի­րում Հռո­մի և Բեռ­լի­նի թան­գա­րան­նե­րում, ինչ­պի­սի «թան­գա­րա­նա­յին նմուշ­ներ» էր այն­տեղ հայտ­նա­բե­րում, ընդգրկվե­լով թուրք ու­սա­նող­նե­րի մի­ջա­վայ­րում։ Չէ՞ որ այս քա­ղա­քը ա­մե­նա­մոտն էր Բեռ­լի­նին, և հար­մար էր Գեր­մա­նիա տե­ղա­փոխ­ված ոճ­րա­գործ­նե­րին հայտ­նա­բե­րե­լու հա­մար»։ Ար­շա­վիր Շի­րա­կյա­նը մինչև Հռոմ հաս­նե­լը այ­ցե­լում է Վիեն­նա, Ա­րա Սարգ­սյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ։ Գոր­ծո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լուց Ար­շա­վի­րը վե­րա­դառ­նում է Վիեն­նա, հյու­րըն­կալ­վում Ա­րա­յին։ Ա­րա Սարգ­սյա­նը, 20-ա­մյա այդ պա­տա­նին, ըստ էու­թյան, «Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյան մի թևի հա­մա­կար­գողն էր, նրա մի­ջո­ցով էր խմ­բի կապն ա­պա­հով­վում ար­տա­քին աշ­խար­հի հետ, «Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյան ըն­թաց­քը կար­գա­վո­րող գաղտ­նի կենտ­րո­նից հրա­հանգ-նա­մակ­ներն ու ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը նրա փոս­տա­յին հաս­ցեով էին գա­լիս։


Բա­վա­րար­վենք վե­րը նշ­վա­ծով։ Ա­րա Սարգ­սյա­նը ոչ միայն ազ­գա­յին գոր­ծիչ էր, այլև հան­րա­յին-պե­տա­կան դեմք և, ինչ խոսք, երևե­լի կեր­պար­վես­տա­գետ։

ՀԻՄ­ՆԱ­ԴԻ­ՐԸ
Խոր­հր­դա­յին կայս­րու­թյու­նում, և կենտ­րո­նում և միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րում գոր­ծում էին միաս­նա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­ներ, ո­րոնց թվում՝ նաև նկա­րիչ­նե­րի միու­թյուն­ներ։ Ա­րա Սարգ­սյանն ըն­տր­վում է Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան հիմ­նա­դիր նա­խա­գահ՝ 30 տա­րե­կա­նում։ Նա ղե­կա­վա­րում է ՀՆՄ-ն մինչև 1945 թվա­կա­նը։ Ա­րա Միհ­րա­նի­չի հետ միու­թյան ղե­կա­վար կազ­մում ընդգրկվում են հայ կեր­պար­վես­տի երևե­լի վար­պետ­ներ՝ Մար­տի­րոս Սա­րյա­նը, Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նը, Սեդ­րակ Ա­ռա­քե­լյա­նը, Գաբ­րիել Գյուր­ջյա­նը, Սու­րեն Ստե­փա­նյա­նը և Վռամ­շա­պուհ Շա­քա­րյա­նը։ Այ­սինքն տա­կա­վին ե­րի­տա­սարդ այս ստեղ­ծա­գոր­ծո­ղին վս­տա­հում էին ազ­գա­յին կեր­պար­վես­տում բեր­քա­ռատ հետ­քեր թո­ղած վար­պետ­նե­րը։ Եվ դժ­վար թե ՀՆՄ ե­րի­տա­սարդ նա­խա­գա­հի նե­մե­սի­սյան ան­ցյալն ան­ծա­նոթ էր նրանց։ Ըստ իս, հենց դա է վճ­ռո­րոշ դեր խա­ղա­ցել Ա­րա Սարգ­սյա­նի ընտ­րու­թյան հար­ցում։

1940-ա­կան­նե­րին հայ ար­վես­տա­սեր հան­րու­թյու­նը կա­մե­նում էր Երևա­նում հիմ­նել գե­ղար­վես­տի բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն։ Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նը չէր կա­րող լիար­ժեք բա­վա­րա­րել այն հա­րա­ճուն կր­թա­կան պա­հանջ­նե­րը, ո­րոնք առ­կա էին շնոր­հա­լի բա­զում նկա­րիչ­ներ և քան­դա­կա­գործ ու­նե­ցող հան­րա­պե­տու­թյու­նում։ Բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նը պետք է մի կող­մից ա­պա­հո­վեր ե­րի­տա­սարդ սերն­դի կր­թա­կան մղում­նե­րը, մյուս կող­մից հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծեր ա­վագ սերն­դի վար­պետ­նե­րին դա­սա­վան­դե­լու գե­ղար­վես­տա­կան նոր բու­հում։ Գործն ա­ռաջ են տա­նում Մար­տի­րոս Սա­րյանն ու Ա­րա Սարգ­սյա­նը։ Նրանք քա­նիցս մեկ­նում են Մոսկ­վա, բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար։ Հի­շենք, որ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը դեռ պա­տե­րազ­մում էր և, բնա­կա­նա­բար, գե­ղար­վես­տա­կան բուհ ստեղ­ծե­լու ա­ռա­ջար­կը հիաց­մուն­քով չէր ըն­դուն­վե­լու կայս­րու­թյան մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վա­րող ա­ռաջ­նորդ­նե­րի կող­մից։ (ԽՍՀՄ-ը մեծ նշա­նա­կու­թյուն էր տա­լիս մշա­կույ­թին։ «Եր­կա­թե վա­րա­գույ­րի» հետևում, բո­լոր թե­րա­ցում­նե­րով և կա­ղա­պա­րում­նե­րով հան­դերձ զար­գա­նում էին գի­տու­թյու­նը, մշա­կույ­թը և ար­վես­տը)։ Վճ­ռո­րոշ էր Սա­րյա­նի և Սարգ­սյա­նի հան­դի­պու­մը ԽՍՀՄ նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հու­թյան հետ։ Ի վեր­ջո, 1944-ի գար­նա­նը ԽՍՀՄ Ժող­կոմ­խո­րին կից բարձ­րա­գույն դպ­րոց­նե­րի հա­մա­միու­թե­նա­կան կո­մի­տեն վա­վե­րաց­նում է հայ­կա­կան կո­մի­տեի խնդ­րան­քը Գե­ղար­վես­տի ինս­տի­տուտ հիմ­նե­լու մա­սին։ Կարճ ժա­մա­նակ անց Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի կենտ­կոմն ու ժող­կոմ­խոր­ը հաս­տա­տում են Մոսկ­վա­յի ո­րո­շու­մը։
«Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ այդ ե­րազն ի­րա­կա­նա­նում է։ Սա պատ­մու­թյուն է»,- գրում է Ա­րա Սարգ­սյա­նը Մար­տի­րոս Սա­րյա­նին, 1944-ի հու­նի­սի 10-ին։
1945-1959-ին Ա­րա Միհ­րա­նի­չը Երևա­նի գե­ղար­վես­տի ինս­տի­տու­տի ռեկ­տորն էր, այ­նու­հետև մինչև վախ­ճա­նը ղե­կա­վա­րում էր գե­ղար­վես­տա­կան բու­հի քան­դա­կի ամ­բիո­նը։

ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ԳԵ­ՏԸ
Նա ու­սում­նա­ռու­թյան ըն­թաց­քում և դրա­նից հե­տո դի­մա­քան­դա­կում է ար­վես­տի մշակ­նե­րին («Կոմ­պո­զի­տոր Կարլ Վայ­գե­լը», «Դաշ­նա­կա­հար Վիկ­տոր Սի­մո­նո­վի­չը», «Ե­րաժշ­տա­գետ Ռի­խարդ Ռո­բեր­տը», «Ջու­թա­կա­հար Էլ­լա Բրաու­նը», «Նկա­րիչ Սար­գիս Խա­չա­տու­րյա­նը» և ու­րիշ­ներ)։ Երևա­նում նա պատ­կե­րում է հայ նշա­նա­վոր դեմ­քե­րին՝ Թո­րոս Թո­րամա­նյա­նին, Մա­նուկ Ա­բե­ղյա­նին, Մա­րիամ Աս­լա­մա­զյա­նին, Ա­լեք­սանդր Շիր­վան­զա­դեին և Ա­լեք­սանդր Մյաս­նի­կյա­նին։ 1930-1950-ին Ա­րա Սարգ­սյա­նը, ինչ­պես և Եր­վանդ Քո­չարն անց­նում են բե­ման­կար­չու­թյան ո­լորտ։ Մի­քա­յել Ա­րուտ­չյա­նի գոր­ծըն­կե­րու­թյամբ, 1934-ին Ա­րա Սարգ­սյա­նը Լե­նի­նա­կա­նի Երկ­րորդ պետ­թատ­րո­նում ձևա­վո­րում է Վար­դան Ա­ճե­մյա­նի բե­մադ­րած «Մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­նե­րը»։ Նա նաև ձևա­վո­րել է իր ժա­մա­նա­կին աչ­քի ըն­կած այլ ներ­կա­յա­ցում­ներ, ի մաս­նա­վո­րի՝ Շեքս­պի­րի «Համ­լե­տը», 1941-ին։

Գու­ցե հան­դուգն միտք եմ ար­տա­հայ­տում, այ­նուա­մե­նայ­նիվ վս­տահ եմ, որ քան­դա­կա­գոր­ծի և բե­ման­կար­չի, առ­հա­սա­րակ տա­ղան­դա­վոր այս կեր­պար­վես­տա­գե­տի կեր­տած «Մայր Հա­յաս­տան» հու­շար­ձա­նը, որ 1975-ին, հե­ղի­նա­կի մա­հից հե­տո տե­ղադր­վեց Լե­նի­նա­կա­նում, թե՛ գա­ղա­փա­րա­կան, թե՛ գե­ղար­վես­տա­կան տե­սան­կյու­նից գե­րա­զան­ցում է Երևա­նում տե­ղադր­ված «Մայր Հա­յաս­տան» հու­շար­ձա­նին (հեղ.՝ Ա­րա Հա­րու­թյու­նյան)։
Ա­րա Սարգ­սյա­նի ար­վես­տը 20-րդ դա­րի երևույթ­նե­րից էր։ Երևա­նում գոր­ծում է նրա տուն-թան­գա­րա­նը, Պուշ­կի­նի և Սա­րյա­նի փո­ղոց­նե­րի խաչ­մե­րու­կում։

ՎԵՐ­ՋԵՐԳ
Ա­րա Սարգ­սյա­նը ազն­վա­կան հա­յի ե­զա­կի տե­սակ է։ Նա և՛ ազ­գա­յին վրի­ժա­ռու էր, և՛ հա­սա­րա­կա­կան-պե­տա­կան գոր­ծիչ։
Վրի­ժա­ռու՝ որ­պես ՀՅԴ մար­տիկ, հա­սա­րա­կա­կան-պե­տա­կան գոր­ծիչ խոր­հր­դա­յին կայս­րու­թյու­նում։
Եվ այ­սօր՝ մեր հայ­րե­նի­քի հա­մար այս ծան­րա­գույն օ­րե­րին, եր­կի­րը դա­վի են­թար­կած հա­կա­հա­յե­րին հի­շեց­նում եմ Ա­րա Սարգ­սյա­նի մար­գա­րեու­թյու­նը՝ «...ոչ ոք չի փրկ­վե­լու ա­հեղ դա­տաս­տա­նից»։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 45954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ