Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ ընդգծելով, որ ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցի, մանկապատեզների շենքեր ու օժանդակ շինություններ:
Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում: Արցախում 24 000 երեխա զրկված է կրթության իրավունքից: Նախարարությունից հիշեցրել որ, արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի նամակներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս անդրադարձել է խնդրին: