ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նոր ներ­կա­յաց­մամբ Ար­ցախ այ­ցե­լե­լու խոս­տու­մով

Նոր ներ­կա­յաց­մամբ Ար­ցախ այ­ցե­լե­լու խոս­տու­մով
09.10.2020 | 01:39
Մինչ Հա­յոց բա­նա­կը պայ­քար է մղում՝ պաշտ­պա­նե­լով հայ­րե­նի­քը հար­ձա­կում­նե­րից և ա­պա­հո­վում խա­ղաղ եր­կինք ե­րե­խա­նե­րի հա­մար, մշա­կույ­թը թի­կուն­քից օգ­նում է։ Հոկ­տեմ­բե­րի 11-ին՝ ժա­մը 18:00-ին, Ա­բո­վյան 11 հաս­ցեում գտն­վող «Փոքր թատ­րո­նում» «Մայ­րի» նե­րա­ռա­կան թա­տե­րախմ­բի ներ­կա­յաց­մամբ, Թու­մա­նյա­նի «Խո­սող ձու­կը» հե­քիա­թի բե­մա­կա­նա­ցումն է։ Խո­րա­գի­րը՝ «Մենք գի­տենք, թե ինչ­պես է պետք խո­սել հրե­շի հետ, որ նա նա­հան­ջի»։ Ներ­կա­յաց­մա­նը կհա­ջոր­դի փոք­րիկ հա­մերգ։ Տե­ղե­րը սահ­մա­նա­փակ են՝ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված։ Հա­սույ­թը կուղղ­վի Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին:
Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ան­վան պե­տա­կան տիկ­նի­կա­յին թատ­րո­նը հոկ­տեմ­բե­րի 7-ին միայն ար­ցախ­ցի փոք­րիկ­նե­րի հա­մար ցու­ցադ­րել է «Ան­խելք մար­դը» ներ­կա­յա­ցու­մը: Հոկ­տեմ­բե­րի 10-ին և 11-ին ներ­կա­յա­ցում­ներ կլի­նեն և՛ ար­ցախ­ցի, և՛ ոչ ար­ցախ­ցի փոք­րիկ­նե­րի հա­մար: Հոկ­տեմ­բե­րի 10-ին նա­խա­տես­ված է «Վին­նի Փուհ ար­ջու­կը», 11-ին` «Ոզ­նու մուշ­տա­կը» ներ­կա­յա­ցում­նե­րը։ Հեն­րիկ Մա­լյա­նի ան­վան թատ­րո­նը Բի­սե­թի «Շրջ­ված ե­րազ­նե­րը» ներ­կա­յաց­մա­նը հրա­վի­րել է նաև Ար­ցա­խից ժա­մա­նած փոք­րիկ­նե­րին։ Հա­մազ­գա­յին պե­տա­կան թատ­րո­նը հան­դի­պել է ար­ցախ­ցի­նե­րի հետ Երևա­նում և Դի­լի­ջա­նում։ «Փոք­րիկ մեղ­վի մեծ ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը». այս­պես է կոչ­վում Հա­մազ­գա­յի­նի ին­տե­րակ­տիվ ներ­կա­յա­ցու­մը։
Ի­հար­կե, մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներն այս­քա­նով չեն ա­վարտ­վում։ Պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ կր­թամ­շա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը պար­բե­րա­բար կազ­մա­կեր­պում են բո­վան­դա­կա­յին տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ ի­րենց բնա­կա­վայ­րե­րից ժա­մա­նա­կա­վո­րա­պես հե­ռու գտն­վող ե­րե­խա­նե­րի ժա­մանցն ա­պա­հո­վե­լու հա­մար:
Տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րեն Ռու­բեն Բա­բա­յա­նը փոք­րիկ ար­ցախ­ցի­նե­րին դի­մե­լով ա­սել է. «Այ­սօր դուք եք մեր հյու­րը, մյուս ան­գամ էլ մենք կհյու­րըն­կալ­վենք ձեզ, ո­րով­հետև մենք միշտ միա­սին ենք: Խա­ղա­ղու­թյան հաս­տա­տու­մից ան­մի­ջա­պես հե­տո Երևա­նի պե­տա­կան տիկ­նի­կա­յին թատ­րոնն ա­ռա­ջի­նը կայ­ցե­լի ձեզ՝ նոր ներ­կա­յաց­մամբ»:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ