Միջազգային հանրության համար պարզ է, որ 2020 թվի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ռեսուրսների կամ տարածքների համար մղվող սովորական պատերազմ չէ: Թուրքիայի անմիջական մասնակցությունը արդեն վկայում է, որ խոսքը հայերի ցեղասպանության շարունակության մասին է: Պատերազմը սկսվեց ուխտադրուժ կերպով` առանց պատերազմ հայտարարելու և խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց հեռանալու ժամանակ ու հնարավորություն տալու: Սա ռազմական հանցագործություն է, որի համար Թուրքիան ու Ադրբեջանը դեռևս պատասխան են տալու, կանգնելու են ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանի առաջ:
Պատերազմները ևս ունեն իրենց հստակ կանոնները, որտեղ հաշվի են առնվում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու պահանջները: Այս պատերազմի նպատակը հենց խաղաղ հայ բնակչության ոչնչացումն է, թիրախում հայտնվել են հայերը: Այստեղից արդեն պարզ են դառնում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի իրական նպատակները` ոչնչացնել արցախահայությանը, հետո հայաստանցիներին և հիմքեր ստեղծել իրենց իմպերիալիստական նպատակներն իրականացնելու համար, այն է՝ ստեղծել թուրքական մեծ խալիֆայություն: Հայերը, որոնք հազարամյակներ ի վեր ապրում են իրենց պատմական հայրենիքում՝ Արցախում և Հայաստանում, ուղղակիորեն խանգարում են պանթուրքիզմի ցնդաբանական ծրագրի իրականացմանը:
Այն նաև կեղծ ու մեռելածին է, որովհետև անիրականանալի ծրագիր է, դրան ուղղակիորեն դեմ են գնալու Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և շատ ու շատ այլ երկրներ, որոնց դիմադարձությունը հաղթահարել Թուրքիան չի կարող, դրա համար չունի ոչ մարդկային, ոչ տնտեսական, ոչ ռազմակամ և ոչ էլ անհրաժեշտ այլ ռեսուրսներ: Այս պատերազմում էլ Արցախը ցույց կտա, որ իր իմպերիալիստական ձգտումներում Թուրքիան չի կարող հաղթահարել անգամ փոքրիկ Արցախի դիմադրությունը, որովհետև Արցախը սրբազան պատերազմ է վարում իր անկախության և սեփական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Միանշանակ է, որ այն, ինչը հիմա փորձում են անել Թուրքիան և Ադրբեջանը, 1915 թվի ցեղասպանության շարունակությունն է, դա պարզ է և հասկանալի, բայց այստեղ դժվար է հասկանալ Իսրայել պետության նպատակները և անմիջական մասնակցության փաստը: Հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար լայնորեն օգտագործվում է իսրայելական արտադրության ժամանակակից ռազմական տեխնիկա: Հայկական կողմին պատճառած վնասների ու մարդկային զոհերի մեծ մասը արդյունք է իսրայելական բարձրտեխնոլոգիական զինատեսակների կիրառության, անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), LORA հրթիռային համակարգերը, արգելված կասետային ռումբերը մշակվել են Թուրքիայի պատվերով՝ հայերի դեմ օգտագործելու համար, հայերին ցեղասպանելու համար: Ավելին, այդ զենքերի կիրառությունը տեխնիկապես հնարավոր է միայն զենքը ստեղծողների անմիջական մասնակցության պարագայում: Դրանք ոչ միայն կիրառվում են, այլև անցնում են իրենց շահագործողական փորձարկումները՝ 18-20 տարեկան հայ զինվորների վրա, ձեռք են բերվում դրանց «արդյունավետությունը» ստուգելու ու կատարելագործելու անհրաժեշտ գիտելիքներ։ Ամո՛թ իսրայելցիներին: Թվում է՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած, Հոլոքոստը վերապրած ազգը չի կարող օգնել այլ երկրների, տվյալ դեպքում՝ Թուրքիային, ժողովուրդների նկատմամբ ցեղասպանական տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում: Իրենց հաշիվ տալի՞ս են արդյոք հրեաները, որ բնաջնջումից փրկվեցին ու հետագայում սեփական երկիր ունեցան նաև արցախահայության ջանքերով, նրանց արյան ու կյանքի գնով: Հրեաները թող «ղուրբան» լինեն արցախահայությանը, որը հերոսաբար կռվեց խորհրդային բանակի շարքերում, մեծ ներդրում ունեցավ Գերմանիային ջախջախելու գործում, թույլ չտվեց, որ ոչնչացվեն հրեա, նաև սլավոնական ազգերը՝ ռուսների հետ: Հիշենք ու հիշեցնենք միայն Արցախի մեկ գյուղի՝ Չարդախլուի ներդրումը: Չարդախլու գյուղը հաղթական պատերազմին տվել է Խորհրդային Միության երկու մարշալ, ուղիղ մեկ դյուժին գեներալներ, հարյուրավոր զինվորներ, Խորհրդային Միության յոթ հերոսներ, այս հայկական գյուղի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը դարձավ բարձրաստիճան հրամանատար, յուրաքանչյուր երկրորդը պարգևատրվեց ռազմական շքանշաններով և մեդալներով: Հիշատակության է արժանի ցեղասպանական շարունակական ծրագրերի իրագործման ադրբեջանական ձեռագիրը:
1941-45 թվերին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից պատերազմ են զորակոչել 19 ադրբեջանցուց միայն մեկին, իսկ հայերից՝ յուրաքանչյուր չորրորդին, փաստորեն, կռիվ են տարել բոլոր հայ տղամարդկանց, որ գերմանացիներին հաղթեն և արդյունքում հրեաներին փրկեն բնաջնջումից: Ադրբեջանում նույն ձևով ու մեթոդներով են գործում նաև Արցախի դեմ սանձազերծած պատերազմում, երբ մեծ մասամբ առաջնագիծ են ուղարկում թալիշներին, լեզգիներին և Կովկասի մյուս բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, ինչը վկայում է թուրքական տարրի կողմից Ադրբեջանում շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունը: Այդ նույն էթնիկ զտման քաղաքականությունը 100 տոկոսով հայաթափեց հայկական Նախիջևանը: Մեկ անգամ ևս կարդացեք Հիտլերի «Mein Kampf»-ը և ամեն ինչ կհասկանաք. պատմությունը նաև կրկնվելու սովորություն ունի, այսօր փորձ է արվում շարունակելու Հայոց ցեղասպանությունը, չի բացառվում, որ վաղը դրվի նոր Հոլոքոստի խնդիրը: Գաղտնիք չէ, որ այս ֆաշիստական ծրագրերը դեռևս ապրում են մարդկանց ուղեղներում, «Mein Kampf» գիրքը դեռ տպագրվում է Գերմանիայում և մեծ ժողովրդականություն է վայելում, վերջին հրատարակությունը դարձել է վաճառքի հիթ: Ամբողջ տպաքանակն անմիջապես վաճառվել է 59 եվրոյի գնով, այնուհետև ձեռքից վաճառվել է արդեն 10 հազար եվրոյի գնով: Հիտլերի գրքի նման ժողովրդականությունը պայմանավորված է ֆաշիստական գաղափարի համառ կենսունակությամբ: Հրեաների ճակատագիրը նման էր հայերի ճակատագրին: 1915 թ. Հայոց ցեղասպանությունից ընդամենը 20 տարի անց հետևեց հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը: Հայտնի են հրեական հարցի վերջնական լուծումն արդարացնող հիտլերյան փաստարկները. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը համարվում են 20-րդ դարում իրականացված ամենահայտնի ցեղասպանությունները: Համաշխարհային հանրությունը ակտիվորեն պայքարում է նոր ցեղասպանությունների դեմ՝ «Այլևս՝ երբեք» սկզբունքով, բայց մենք տեսնում ենք, որ Արցախում այդ սկզբունքը չի գործում: Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի համատեղ ուժերով Արցախի փոքրիկ հանրապետության դեմ տարվող պատերազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայերի ցեղասպանությունը շարունակելու փորձ: Թող հիմա հրեաները բարի լինեն և իրենց օգնությամբ Արցախում իրականացվող ցեղասպանության դիրքերից բացատրեն Իրանի վարած հակաիսրայելական քաղաքականության անընդունելի լինելու իրենց պնդումների տրամաբանությունը. ողջ աշխարհն են լարել Իրանի միջուկային ծրագրի դեմ, այդ երկիրը հանգիստ չունի Իսրայելի դրդմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից: Արցախի դեպքերից հետո ու՞մ և բարոյական ի՞նչ իրավունքով են բողոքելու Իրանի միջուկային ծրագրի դեմ, և ո՞վ ըմբռնումով կմոտենա նրանց մտահոգություններին, երբ իրենք են անմիջական մասնակցություն ունենում հայերի նկատմամբ Արցախում տարվող ցեղասպանական գործողություններին: Իրանի միջուկային ծրագրի հիմնական նպատակը մեկն է. ստեղծել ատոմային ռումբ և ոչնչացնել Իսրայել պետությունը: Հարց է առաջանում, թե ինչ են ուզում Արցախում անել Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը և արաբական վարձկանները, ի՞նչ կոնկրետ խնդիրներ են նրանք լուծում: Պաշտոնապես նրանք խոսում են այն տարածքների ազատագրման մասին, որոնք Հայաստանի հաշվին, որպես նվեր, ստացել են Լենինի և Ստալինի կողմից Ադրբեջանական Հանրապետություն անվամբ պետական նոր գոյացում ստեղծելու առիթով: Արհեստականորեն ստեղծված այդ պետությունն Արցախից բացի այլ տարածքներ էլ է նվեր ստացել (Նախիջևան, Թալիշ-Մուղանի Հանրապետություն, Լեզգիստան և այլն): Համայն աշխարհում կոմունիզմ կառուցելու ծրագրերը կյանքի չկոչվեցին, կոմունիզմ կառուցող ժողովուրդների համատեղ կյանքը այդպես էլ չստացվեց, մնում է հետքայլ կատարել և տարածքների հարցերը կարգավորել առանց պատերազմների՝ ըստ էթնիկ պատկանելության, ինչպես դա արվեց Չեխոսլովակիայի դեպքում, երբ առաջացան Չեխիա և Սլովակիա անկախ պետությունները: Խորհրդային տարիներին կազմավորված և ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ երկրներ դարձած բոլոր սուբյեկտներին Պուտինը առաջարկում է այդ նվերները հետ տալ։ Բացի Ադրբեջանից, դա վերաբերում է նաև ՈՒկրաինային, Ղազախստանին, և դա կլինի Արցախում և այլուր տեղի ունեցող դիմակայություններին վերջ տալու աշխատող տարբերակ: Պետք է հասկանալ նաև Թուրքիային, թե ինչու է Արցախի հարցում այդքան շտապում և ցայտնոտային իրավիճակում այս ու այն կողմ նետվում (Լիբիա, Սիրիա, Հունաստանի կղզիներ, Կիպրոս, Նախիջևանում զորքերի տեղակայում), փորձում է Ադրբեջանի հետ արագորեն լուծել Արցախի «խնդիրը»: Պատճառը մեկն է՝ լրանում է Կարսի պայմանագրի կնքման 100 տարին, որը վերանայման կարիք ունի, կան խնդիրներ` կապված Սևրի պայմանագրի հետ, ժամանակը չի ներում, իսկապես շտապել է պետք, ինչ-որ ձևով դիրքավորվել ու սեփական հակախաղը նախաձեռնել: Արցախում նրանք ոչնչի չեն հասնի, սա արդեն 1915 թիվը չէ, երբ թուրքերը կարողացան պետական մակարդակով կազմակերպել հայերի ցեղասպանությունը՝ օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի պատեհ առիթը: Սկզբում, զորահավաքի անվան տակ, հավաքեցին մարտունակ հայ տղամարդկանց, բոլորին զինաթափեցին, գնդակահարեցին և անցան անպաշտպան ու անզեն ծերերի, կանանց ու երեխաների ոչնչացմանը: Հիմա դա չի ստացվի, որովհետև հայերն իրենց պետությունը ունեն, լավ էլ զինված են, լավ գիտեն, թե պարտության դեպքում ինչ է սպասում իրենց ընտանիքներին, և կռվելու են մինչև վերջ, մինչև թուրքերի ատամները փշրելը, մինչև վերջնական հաղթանակ, այլ տարբերակ չկա: Թուրքը մնում է թուրք, և հայերին ցեղասպանելու այլ պատեհ առիթ են տեսել այսօր. բոլոր երկրները զբաղված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով և հազիվ թե ուշադրություն դարձնեն Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Դա էլ այդպես չէ, մենք տեսնում ենք համաշխարհային հանրության բուռն արձագանքը և պատերազմը դադարեցնելու կոչերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անմիջապես հատուկ նիստ հրավիրեց, միաձայն ընդունված հայտարարությամբ խստորեն դատապարտեց Արցախում վերսկսված ռազմական գործողությունները և կոչ արեց անմիջապես՝ առանց որևէ նախապայմանի դադարեցնել ռազմական բախումները: Նույն կոչով հանդես էր եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հայերին հիմա մտահոգում է հատկապես Ռուսաստանի և մյուս կարևոր երկրների պասիվությունը, ինչը որոշ դեպքերում անտարբերության երանգներ է ընդունում, բայց դա այդպես չէ, այդպես թվում է միայն: Չկա մի երկիր, բացառությամբ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի, որ ցանկանա նպաստել հայոց նոր ցեղասպանությանը՝ իր պասիվությամբ ստանձնելով դրա իրագործման բարոյական կամ քաղաքական պատասխանատվությունը: Արցախի պատերազմի հարցում անհասկանալի դիրքորոշում են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ (Լեոնիդ Կալաշնիկով, Իգոր Կորոտչենկո և այլք), որոնք փորձում են արդարացնել Արցախի դեմ սկսած պատերազմը: Ռուսական դաշնային հեռուստաալիքով Կորոտչենկոն հմուտ ձևով գովաբանեց Իլհամ Ալիևին, արդարացրեց վերջինիս ագրեսիվ քաղաքականությունը՝ հիմնավորելով, որ «Ադրբեջանը պատերազմ է վարում սեփական երկրում»: Վստահ լինենք, որ քաղաքական այդ գովազդի համար Կորոտչենկոն կստանա կամ արդեն ստացել է իր բաժին հոնորարը: Նման անսկզբունք, փողին գերի քաղաքական գործիչների «մտքերն» ու «գաղափարները» Հայաստանում չլսելու են տալիս: Այլ բան է Պուտինը, ով ընկալվում է որպես Պետրոս Առաջինի հեռատեսությունն ունեցող քաղաքական-պետական գործիչ։
Հ.Գ. Արցախի հաղթանակը կասկած չի հարուցում, հայ ժողովրդի միասնության այս ալիքը չի կարելի կորցնել, այն պետք է ուղղորդել դեպի տնտեսություն, դեպի արդյունաբերության վերականգնում և ռազմավարական խնդիրների լուծում: Այս ճակատում էլ են հաղթանակներ պետք, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա լուծել իր առաջ կանգնած մարտավարական և ռազմավարական բոլոր խնդիրները՝ հաշվի առնելով, թե ինչ հարևանների հետ է ապրում, հաշվի առնելով, որ Արցախում տարբեր քաղաքակրթություններ են բախվում, և լուծվում է աշխարհի ճակատագիրը: Աշխատասեր և արարող հայ ժողովուրդը պատվով կկատարի իր վրա դրված պատմական առաքելությունը, այստեղ շատ է կարևորվում հայ գիտնականների և գիտությունների ակադեմիայի դերը: Նշենք, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի տիեզերական կարևոր ծրագրերը լուծվել են 15 հայ գիտնականների մտքի թռիչքով, հիմա այդ թռիչքը պետք է ուղղել բացառապես Հայաստանի ու Արցախի զարգացմանը, և մենք կհասնենք հաջողության, քանզի մեզ հետ է Աստված:
«Սպիտակի Մեմորիալ» ՀԿ նախագահ,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Նորայր ՄՈՒՐԱԴՅԱՆ (Մոսկվա)
ակադեմիկոս
Աբել ԱՂԱՆԲԵԳՅԱՆ (Մոսկվա)
տեխնիկական գիտությունների դոկտոր
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ (Երևան)
տեխնիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Երևան)
ֆիզիկայի և մաթեմատիկայի դոկտոր, պրոֆեսոր
Ստեփան ՍԱՀԱԿՅԱՆ (Երևան)
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ (Պրահա)
տնտեսագիտության թեկնածու
Յուրի ԲԼՈԽԻՆ (Մոսկվա)
տեխնիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Նիկոլայ ԲԵԽ (Մոսկվա)
տնտեսագիտության դոկտոր
Սերգեյ ՔԱԼԱՋՅԱՆ (Մոսկվա)
Ռուսաստանի Դաշնության արտաքին
առևտրի նախկին նախարար
Վլադիմիր ԲՐՅՈԽՈՎԵՑԿԻ (Մոսկվա)
բժշկական գիտությունների դոկտոր
Բենիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Երևան)
գեներալ-լեյտենանտ
Նորատ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ (Մոսկվա)
«Ռուս դիվանագետների
հիմնադրամի» նախագահ
Պոգոս ԱԿՈՊՈՎ (Մոսկվա)
իրավագիտության թեկնածու
Էդուարդ ՍԱՆԴՐՈՒԿՅԱՆ (Մոսկվա)
տեխնիկական գիտությունների թեկնածու,
Մհեր ՂԱՐԻԲՅԱՆ (Լոս Անջելես)
տեխնիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Պավել ԲԱՐՍԵՂՅԱՆ (Բոստոն)
քիմիական գիտությունների դոկտոր
Գյուլնարա ԳԵՎՈՐԳՅԱՆ (Նյու-Յորք)
պրոֆեսոր
Մհեր ԱԹՈՅԱՆ (Փարիզ)
«Բաբաջանյան հիմնադրամի» նախագահ
Արա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ (Մոսկվա)