11.02.2022|
10:50
Ինստիտուտն ավարտելուց հետո հորս աշխատանքի են հրավիրում Հայաստանի կոմկուսի կենտկոմ, որպես կուլտուրայի բաժնի մամուլի սեկտորի հրահանգիչ: Այնուհետև 1958-1962 թթ. նա նշանակվում է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, իսկ այնտեղից՝ Հայպետհրատի գլխավոր խմբագիր, մինչև 1970թ., մինչև Պարույր Սևակի «Եղիցի լույսի» (որի խմբագիրն էր նաև) հրատարակման հետ կապված հայտնի բախումները երկրի կուսղեկավարներից մեկի հետ: