Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թվերի լեզվով

Թվերի լեզվով
03.05.2023 | 21:02

1879 թ. Բայազետում սպանվել է 1400 Հայ:

1876 թ. Ալաշկերտի 122 գյուղերից 111-ը հողին են հավասարեցնում սպանում բոլոր բնակիչներին:

1894 թ. Սասունում սպանվել է 12 000 հայ:

1895 թ. Արեվմտյան Հայաստանում սպանվել է 300 000 հայ:

1896 թ. Կ.պոլսում սպանվել է 9530 հայ, Վանում` 8000 հայ:

1904 թ. Սասուն` 5640 հայ:

1909 թ. Ադանա` 30 000 հայ:

1915 թ. 1 միլիոն 500 հազար հայ:

1918 թ. Կարսում,Արդահանում,Ալեքսանդրապոլում սպանվել է 100 000 հայ:

1919 թ. Կիլիկիայում` 50 000:

1919-1920 թթ. Արևելյան Հայաստանում,Ղարաբաղում

սպանվում է 200 000 հայ, որից 30 000-ը Բաքվում:

1922 թ. Զմյուռնիայում հայերի հետ ջարդի են ենթարկվում նաև հույներին ու հրեաներին`200 000 մարդ:

Ըստ մասնագետների եթե այդ կոտորածները և ցեղասպանությունը չլինեին, այսօր հայ ժողովուրդը կլիներ մինիմում 25-30 միլիոն:

Երբ այս թեմայով Չեխիայում ելույթ ունեցա, մի չեխ ինձ ասաց.

-Զարմանում եմ, այդքանից հետո ինչպե՞ս եք վեր հառել ու գոյատեվել:

Աշոտ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նկարիչ, պատմաբան

Չեխիա

Դիտվել է՝ 3264

Մեկնաբանություններ