Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՄԱՅԱ ԱՎԱԳՅԱՆԻ հուշերը Սևակի մասին

ՄԱՅԱ ԱՎԱԳՅԱՆԻ հուշերը Սևակի մասին
02.05.2023 | 22:43

(Մայան Սևակի առաջին կինն էր և, ի դեպ, իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը, ում տանը ես, բացի դիպլոմային աշխատանքը մշակելուց, շատ հետաքրքիր ու հաճելի երեկոներ եմ ունեցել…

Մայայի համար Պարույրը մեծություն էր ու այդպիսին էլ մնաց։

Որպես ամուսիններ՝ բաժանված, բայց հոգով՝ անբաժան:

Մայայի ծնողները սիրով էին ընդունում իրենց փեսային, որ հինգ տարի ապրեց նույն հարկի տակ՝ որպես հարազատ զավակ, և այնուհետև, որքան էլ տարօրինակ է, այդպիսին էլ մնաց ողջ կյանքում։

Վարդան Մարկիչը՝ այդ ծանրակշիռ թերապևտը, սիրում էր որսորդությամբ զբաղվել,

Անահիտ մայրիկն ազնվական կին էր: Պարույրը Մադոննա էր անվանում նրան):

Մենք պարզապես միմյանց շատ լավ էինք հասկանում, հոգեհարազատ էինք զգում: Պարույրի հետ ծանոթացել եմ համալսարանում: Նա համալսարան էր եկել հարուստ գիտելիքներով, աչքի էր ընկնում հետաքրքրասիրությամբ, չափազանց աշխատասեր էր, համեստ, անսահման բարի էր ու անաչառ:

Պարույրը շատ կարդացած էր, գիրք չկար, որ ընթերցած չլիներ:

Հիշում եմ, երբ միասին առաջին անգամ գնացինք իրենց գյուղը, նա առաջին հերթին ինձ տարավ այն տեղը, որտեղ ժամանակին իր պապական այգին է եղել: Գյուղից դուրս՝ սարում՝ ժայռերի մեջ, նա ցույց տվեց զարմանահրաշ գեղեցկությամբ մի անկյուն՝ ամբողջությամբ պատված կանաչով ու փարթամ թփուտներով, աչքից ու աղմուկից հեռու:

Այդտեղ էր Պարույրը պատանեկության տարիներին առանձնացել երազելու կամ ստեղծագործելու համար:

Պարույրը միշտ կնամեծար էր, և կանայք, բնականաբար, շատ էին տարվում նրանով, մանավանդ, իր տաղանդի հետ մեկտեղ, Պարույրը բացառիկ հմայքի տեր անձնավորություն էր:

Նրա մահն ընդունեցի ինչպես արևի մայր մտնելը…

Մենք՝ որպես ամուսիններ, բաժանված, բայց միշտ մնացել ենք ամենամոտ մարդիկ և որպես այդպիսիք՝ երբեք չենք հեռացել միմյանցից:

Երբ Նելլիին դեռևս չէի ճանաչում, չէի կամենում, որ Պարույրը ամուսնանա այլազգուհու հետ: Իսկ Պարույրը պնդում էր, որ Նելլին շատ լավն է, և մենք անպատճառ կմտերմանանք:

Այդպես էլ եղավ:

Կարող է ծայրահեղ թվալ, բայց Նելլին իմ ամենամոտ մարդն էր: Մի բարձր ու ազնիվ անձնավորություն էր նա՝ հարուստ հոգով ու ինտելեկտով:

Մեր մեջ գերակշռում էր զուտ մարդկային, բարեկամական մտերմությունը, և, փաստորեն, մենք այս իմաստով իրար չկորցրինք կյանքում:

... Վերջին հաշվով հալածանքի արդյունք չէ՞ր «Եղիցի լույս» գրքի «կալանքը»:

Կամ մի ճակատագրական դիպված, և Պարույրը գնաց Մոսկվա…

Մայա Ավագյանը մահացել է 2006 թ.:

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5893

Մեկնաբանություններ