Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Վերջ տվեք հակառուսական տրամադրություններին

Վերջ տվեք հակառուսական տրամադրություններին
21.03.2024 | 21:35

ԱԺԲ վարչության անդամ Արա Պապյանն իր հարցազրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի համար շատ ռիսկային է, հետևաբար եթե այսպիսի որակում է տալիս նույնիսկ ծայրահեղ «արևմտամետ» կուսակցության անդամ, ապա դուրս գալ ՀԱՊԿ-ից շատ ավելի մեծ սխալ կլինի, քան կանխատեսվում է, քանի որ ՀԱՊԿ-ից դուրս գալով մենք կայրենք վերջին կամուրջը ՌԴ-ի հետ հարաբերություններում և Հայաստանը կհայտնվի բլոկադայի մեջ ու արդեն շատ իրատեսական կլինի առաջին հանրապետության վախճանի կրկնությունը։

Իսկ կեղծ արևմտամետներ (ինչու կեղծ, որովհետև նրանց նման քաղաքական անմեղսունակները չեն կարող որևէ աղերս ունենալ արևմտյան արժեքների, մասնավորապես ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ) խզմալյաններին և խուրշուդյաններին ուղղակի խորհուրդ կտամ ուսումնասիրել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, մասնավորապես, Հայաստանի համար, որոնք ներառում են թե՛ ռազմական, թե՛ տնտեսական համագործակցություններ (տնտեսության ոլորտում հարգարժան Hrant Bagratyan -ը ձեզ հիանալի կբացատրի ՌԴ-ի դերը):

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ձեր նմանների ամբողջ աշխատանքը ընտրությունների ժամանակ ձայներ փախցնելն ու քաղաքական դաշտում հակառուսական տրամադրություններ ստեղծելն է, որի համար տարբեր կենտրոններից վարձատրվում եք, սակայն դուք այլևս խայտառակվելու տեղ չունեք, ուղղակի հեռացեք եթերից (սա վերաբերվում է հատկապես Արամ Սարգսյանին, որը հանդիսանում է կեղծ ընդդիմության մարմնավորում)

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ