Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Հայոց բանակը դեռ ուղղելու է իր մեջքը

Հայոց բանակը դեռ ուղղելու է իր մեջքը
28.01.2024 | 17:11

Հայոց բանակի 32-րդ տարեդարձին ծանր խոհեր են համակում. Հայաստանի այսպիսի ղեկավարներով, Ցռան Վերգո գեներալներով կարո՞ղ ենք հաղթանակներ տոնել, պետբյուջեում 6 միլիոն դոլար կար Սնուփ Դոգի երևանյան չկայացած համերգի համար, ինչո՞ւ գումարներ չեն տրվում 2020 թվականի պատերազմում ահռելի քանակի զենք ու զինամթերք կորցրած բանակի ամբողջովին վերազինման համար, զենքի փոքր խմբաքանակ արտերկրից դեռ Հայաստան չեկած այդ մասին ինչո՞ւ է տարփողվում՝ թշնամուն տեղյակ պահելով այդ զենքերի պարամետրերի մասին։

Հայոց բանակը դեռ ուղղելու է իր մեջքը, տեր է կանգնելու սահման պահող հայոց քաջարի զինվորներին ու սպաներին, գրվելու են հաղթանակների նոր, փառահեղ էջեր։

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ