Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ փաստաթղթին կողմ է քվեարկել օրենսդիրների բացարձակ մեծամասնությունը՝ 61 պատգամավոր, դեմ են եղել 2-ը: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել են նաև Ամերիկայի 9 նահանգներ՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Ջորջիա, Հավայի, Միչիգան,Կոլորադո, Լուիզիանա և Կալիֆորնիա։