ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մենք Ա­լան Դա­լե­սի ծրագ­րի ի­րա­գործ­ման ա­կա­նա­տես­ներն ենք

Մենք Ա­լան Դա­լե­սի ծրագ­րի ի­րա­գործ­ման ա­կա­նա­տես­ներն ենք
18.09.2020 | 01:00

Եր­կար ժա­մա­նակ է, ինչ բոյ­կո­տել եմ հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, սկզ­բուն­քո­րեն չեմ միաց­նում հե­ռուս­տա­ցույց: Այդ ա­ռու­մով դեմ եմ գնա­ցել նույ­նիսկ լրագ­րո­ղի իմ մաս­նա­գի­տու­թյան պա­հանջ­նե­րին, և ինքս ինձ հե­ռուս­տա­ցույց միաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից զր­կե­լու հա­մար չեմ գնել թվա­յին փո­խար­կիչ: Ին­չու՞։ Բա­ցա­ռու­թյամբ «Շո­ղա­կա­թի» ու, թերևս, մեկ-եր­կու ա­լի­քի, մնա­ցած­նե­րը լծ­ված են Ա­լան Դա­լե­սի ներ­կա­յաց­րած ժո­ղո­վուրդ­նե­րի կոր­ծան­ման ծրագ­րի ի­րա­գործ­մա­նը: 1953-1961 թթ. ԱՄՆ-ի կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չու­թյան (ԿՀՎ) ղե­կա­վար Ա­լան Դա­լեսն իր այս ծրա­գի­րը ներ­կա­յաց­րել է Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Սե­նա­տի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խոր­հր­դի 1945 թ. (տե­ղի է ու­նե­ցել 1945 թ. հուն­վա­րից մինչև ապ­րի­լի 12-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում) գաղտ­նի նիս­տե­րից մե­կի ժա­մա­նակ, ո­րին ներ­կա են ե­ղել ԱՄՆ-ի փոխ­նա­խա­գահ Հա­րի Տրու­մե­նը, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը, ինչ­պես նաև ա­մե­րի­կյան ֆի­նան­սիստ, բիր­ժա­յին սպե­կու­լյանտ, հե­տա­գա­յում քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ Բեռ­նարդ Բա­րու­խը:

Ա­հա այդ ծրա­գի­րը, ո­րը, կար­ծում ենք, պետք է ի­մա­նա, կրկ­նի, հի­շի ու տա­րա­ծի յու­րա­քան­չյուր հայ, ընդ­հան­րա­պես, յու­րա­քան­չյուր մարդ, քան­զի Ա­լան Դա­լե­սի ծրա­գի­րը գոր­ծադ­րե­լով է նաև, որ ե­րեկ և այ­սօր նա­խա­պատ­րաս­տում և աս­տի­ճա­նա­բար ի­րա­գոր­ծում են մար­դու կոր­ծա­նու­մը, ո­րը ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում կմտ­նի ար­դեն վերջ­նա­կան փուլ, ե­թե ներ­կա­յիս թմ­բի­րից ուշ­քի չգանք, չս­թափ­վենք ու չըն­դվ­զենք` այդ ծրա­գիրն ի­րա­գոր­ծող­նե­րին ու­ղար­կե­լով գրո­ղի ծո­ցը կամ, առն­վազն, քա­ղա­քա­կան աղ­բա­նոց: Ա­լան Դա­լե­սի ծրա­գի­րը ներ­կա­յաց­նում ենք ամ­բող­ջու­թյամբ, բայց հատ­ված առ հատ­ված, ի­րար հա­ջոր­դող հատ­ված­ներն ընդ­մի­ջե­լով հա­մա­պա­տաս­խան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով:

«Պա­տե­րազ­մը կա­վարտ­վի, ա­մեն ինչ ինչ-որ կերպ կհան­դարտ­վի, կկար­գա­վոր­վի: Եվ մենք մարդ­կանց հի­մա­րաց­նե­լու ու ա­պու­շաց­նե­լու նպա­տա­կին կնե­տենք այն ա­մե­նը, ինչ ու­նենք` ամ­բողջ ոս­կին, ողջ նյու­թա­կան օգ­նու­թյունն ու ռե­սուրս­նե­րը»:

ԱՄՆ-ը կամ նրա մի­ջո­ցով աշ­խար­հը կա­ռա­վա­րող գլո­բա­լիս­տա­կան, հրեա-մա­սո­նա­կան ու­ժե­րը մո­տա­վո­րա­պես այդ­պես էլ վար­վե­ցին` թեև ոչ ամ­բող­ջը, սա­կայն հս­կա­յա­կան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ և նյու­թա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­ցին մարդ­կանց հի­մա­րաց­նե­լու ու ա­պու­շաց­նե­լու նպա­տա­կով, ընդ ո­րում, ոչ միայն ԽՍՀՄ-ում և Արևե­լյան Եվ­րո­պա­յում, ին­չը հնա­րա­վոր ե­ղավ հատ­կա­պես Գոր­բա­չո­վի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո, այլև հենց ԱՄՆ-ում, Արևմտյան Եվ­րո­պա­յում և այ­լուր` այն­տեղ այդ ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը սկ­սե­լով ա­վե­լի վաղ. հի­շենք, թե­կուզ, սեք­սուալ հե­ղա­փո­խու­թյու­նը, ա­ղանդ­նե­րի բուռն ա­ճը և գոր­ծու­նեու­թյան ակ­տի­վա­ցու­մը: Այ­սօր էլ Ա­լան Դա­լե­սի ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը շա­րու­նա­կե­լու հա­մար հս­կա­յա­կան մի­ջոց­ներ են տրա­մադր­վում:

«Մարդ­կա­յին ու­ղե­ղը, բա­նա­կա­նու­թյունն ու­նակ են փո­փո­խու­թյան: Այն­տեղ քաոս սեր­մա­նե­լով, մենք ի­րենց ի­րա­կան ար­ժեք­ներն անն­կատ կփո­խենք կեղ­ծե­րով ու կպար­տադ­րենք նրանց հա­վա­տալ այդ կեղծ ար­ժեք­նե­րին: Ինչ­պե՞ս: Մենք կգտ­նենք մեր հա­մա­խոհ­նե­րին, օգ­նա­կան­նե­րին ու դաշ­նա­կից­նե­րին հենց Ռու­սաս­տա­նում»:

Ով­քեր գի­տեն, թե ինչ են Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նը և «25-րդ կադ­րը», մար­դու բա­նա­կա­նու­թյան փո­փո­խու­թյան, նրան ա­պու­շաց­նե­լու և հի­մա­րաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյան հար­ցում որևէ կաս­կած չեն ու­նե­նա:

Ա­լան Դա­լե­սը, «Ռու­սաս­տա­նում» ա­սե­լով, նկա­տի ու­ներ ողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը, նե­րա­ռյալ` Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը, ինչ­պես նաև Արևե­լյան Եվ­րո­պա­յի եր­կր­նե­րը:

«Դր­վագ առ դր­վագ կխա­ղարկ­վի աշ­խար­հի ա­մե­նաանհ­նա­զանդ ժո­ղովր­դի կոր­ծան­ման` իր ծա­վա­լով մե­ծա­գույն ող­բեր­գու­թյու­նը, նրա ինք­նա­գի­տակ­ցու­թյան վերջ­նա­կան, ան­շր­ջե­լի մա­րու­մը: Օ­րի­նակ, գրա­կա­նու­թյու­նից և ար­վես­տից մենք աս­տի­ճա­նա­բար դուրս կմ­ղենք նրա հա­սա­րա­կա­կան էու­թյու­նը, նկա­րիչ­նե­րին հետ կսո­վո­րեց­նենք, նրան­ցից դուրս կմ­ղենք ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի հո­գու խոր­քում կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րի պատ­կեր­ման ու ու­սում­նա­սիր­ման ցան­կու­թյու­նը: Գրա­կա­նու­թյու­նը, թատ­րո­նը, կի­նոն կպատ­կե­րեն և կփա­ռա­բա­նեն մարդ­կա­յին ա­մե­նա­ցածր ու զազ­րե­լի զգա­ցում­նե­րը: Մենք ա­մեն կերպ կօգ­նենք ու կբարձ­րաց­նենք, այս­պես կոչ­ված, ար­վես­տա­գետ­նե­րին, ո­րոնք կսկ­սեն մարդ­կանց գի­տակ­ցու­թյու­նում սեր­մա­նել ու նրանց գլուխ­նե­րը խց­կել սեք­սի, բռ­նու­թյան, սա­դիզ­մի, դա­վա­ճա­նու­թյան, այլ խոս­քով` ա­մեն տե­սակ ան­բա­րո­յա­կա­նու­թյան պաշ­տա­մուն­քը»:

Հի­շենք միա­սե­ռա­կան Էլ­թոն Ջո­նի, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նում բնակ­վող լես­բի­նե­րի, գե­յե­րի, բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի հո­վա­նա­վոր­ներ, քա­ջա­լե­րող­ներ, նրանց «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պան­ներ, կա­նա­դա­հայ դե­րա­սա­նու­հի, 1996 թ. «IRMA VEP» ֆիլ­մում ամ­բող­ջո­վին մերկ նկա­րա­հան­ված Ար­սի­նե Խան­ջյա­նի, ԼԳԲՏ-նե­րի «ի­րա­վունք­նե­րի» մեկ այլ պաշտ­պան Սերժ Թան­կյա­նի նկատ­մամբ ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նի, վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ջերմ վե­րա­բեր­մուն­քը:

«Պե­տու­թյան կա­ռա­վար­ման մեջ մենք քաոս և խառ­նաշ­փոթ կս­տեղ­ծենք: Մենք անն­կատ, բայց ակ­տի­վո­րեն ու մշ­տա­պես կօ­ժան­դա­կենք չի­նով­նիկ­նե­րի հի­մա­րու­թյա­նը, կա­շա­ռա­կե­րու­թյա­նը, անս­կզ­բուն­քայ­նու­թյա­նը»:

Այս ա­մենն ինչ­պես նախ­կին իշ­խա­նու­թյան օ­րոք, այն­պես էլ այժմ տե­ղի է ու­նե­նում մեր աչ­քե­րի առջև:

«Ազն­վու­թյու­նը և օ­րի­նա­վո­րու­թյու­նը կծաղր­վեն, կդառ­նան ան­ցյա­լի մնա­ցուկ ու ոչ մե­կին այլևս պետք չեն լի­նի: Ստա­հա­կու­թյունն ու լկ­տիու­թյու­նը, սուտն ու խա­բեու­թյու­նը (ու­շա­դիր դի­տար­կեք հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի մեծ մա­սի ցու­ցադ­րա­ծը և մեր երկ­րի հատ­կա­պես ներ­կա­յիս ի­րա­կա­նու­թյու­նը.- Ա.Հ.), հար­բե­ցո­ղու­թյունն ու թմ­րա­մո­լու­թյու­նը, մի­մյանց հան­դեպ ա­նաս­նա­կան վախն ու ա­նա­մո­թու­թյու­նը, այ­լա­խո­հու­թյու­նը, ազ­գայ­նա­մո­լու­թյու­նը և ժո­ղո­վուրդ­նե­րի հա­կադ­րու­մը մի­մյանց. այս բո­լո­րը մենք կսեր­մա­նենք ճարպ­կո­րեն ու անն­կատ: Եվ միայն քչե­րը, շատ քչե­րը կեն­թադ­րեն ու կհաս­կա­նան, թե ինչ է կա­տար­վում: Բայց նման մարդ­կանց մենք կդ­նենք ա­նօգ­նա­կան վի­ճա­կի մեջ, կդարձ­նենք ծաղ­րի ա­ռար­կա, կգտ­նենք մի­ջոց­ներ` նրանց զր­պար­տե­լու և հա­սա­րա­կու­թյան տա­կանք ան­վա­նե­լու:

Այս­պես, սե­րունդ առ սե­րունդ մենք կսա­սա­նենք…

Մենք մարդ­կան­ցով կզ­բաղ­վենք մա­նուկ, ե­րի­տա­սարդ հա­սա­կից, խա­ղա­գու­մա­րը միշտ կդ­նենք ե­րի­տա­սար­դու­թյան վրա, կսկ­սենք կազ­մա­լու­ծել ու քայ­քա­յել, բա­րո­յալ­քել ու այ­լա­սե­րել, ա­պա­կա­նել ու պղ­ծել նրան: Մենք նրան­ցից կպատ­րաս­տենք լր­տես­ներ, ա­զատ աշ­խար­հի կոս­մո­պո­լիտ­ներ: Հենց այս­պես էլ մենք դա կա­նենք»:

Նի­կոլ Փա­շի­նյանն էլ, «խա­ղա­գու­մա­րը» ե­րի­տա­սար­դու­թյան վրա դնե­լով, սկ­սեց «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը»:

Պա­տա­նի­նե­րին և ե­րի­տա­սարդ­նե­րին բա­րո­յալ­քե­լու և այ­լա­սե­րե­լու, ա­պա­կա­նե­լու և պղ­ծե­լու գոք­ծը Հա­յաս­տա­նում թեև ար­դեն սկս­ված է հատ­կա­պես հե­ռուս­տա­տե­սու­թյան ու չսահ­մա­նա­փակ­վող հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով, սա­կայն Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից (ար­դեն կա­տար­վել է), նշ­ված կոն­վեն­ցիա­յի պա­հանջ­նե­րի կա­տար­մամբ դպ­րոց­նե­րում սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան ներդ­րու­մից, ինչ­պես նաև Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից (նա­խա­պատ­րաստ­վում է) հե­տո նոր թափ է առ­նե­լու: Ինչ վե­րա­բե­րում է ե­րի­տա­սարդ­նե­րից լր­տես­ներ, ա­զատ աշ­խար­հի կոս­մո­պո­լիտ­ներ պատ­րաս­տե­լուն, դա հենց հի­մա ա­ռա­վել ա­րագ ու մասշ­տա­բա­յին կեր­պով, քան նախ­կի­նում, ար­վում է:

Պա­տա­նի­նե­րին և ե­րի­տա­սարդ­նե­րին բա­րո­յալ­քե­լու և այ­լա­սե­րե­լու, ա­պա­կա­նե­լու և պղ­ծե­լու ա­ռու­մով հի­շենք, որ ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նը Հա­յաս­տան հրա­վի­րեց միա­սե­ռա­կան, գրե­թե ողջ աշ­խար­հում ոչ միայն որ­պես եր­գիչ, այլև որ­պես այ­լա­սեր­ված հայտ­նի Էլ­թոն Ջո­նին ու նրան ներ­կա­յաց­րեց որ­պես իր ըն­կե­րոջ ու բա­րե­կա­մի:

«Էլ­թո­նը իմ բա­րե­կամն է, պա­րոն Վա­չե Մա­նու­կյա­նի, Րաֆ­ֆի Մա­նու­կյա­նի բա­րե­կա­մը»,- բա­ռա­ցի ա­սաց Ար­մեն Սարգ­սյա­նը (խոս­քը բրի­տա­նա­հայ գոր­ծա­րար և բա­րե­րար Վա­չե Մա­նու­կյա­նի և Գլեն­դե­լի նախ­կին քա­ղա­քա­պետ Րաֆ­ֆի Մա­նու­կյա­նի մա­սին է՝ նույն­քան հան­րա­հայտ միա­սե­ռա­կա­նի):

Էլ­թոն Ջո­նը 2018 թ. մա­յի­սին այս­տեղ, նա­խա­գա­հի հրա­վե­րից օգտ­վե­լով, զբաղ­վեց ոչ միայն բա­րե­գոր­ծու­թյամբ, այլև այ­լա­սեր­ման քա­րո­զով և այդ նպա­տա­կով հե­ռա­հար ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման հենք նա­խա­պատ­րաս­տե­լով: ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյանն իր կնոջ` Ան­նա Հա­կո­բյա­նի հետ նրան գո­նե ան­տե­սե­լու փո­խա­րեն, իբրև պատ­վա­վոր հյու­րի, ռես­տո­րա­նում ջերմ ըն­դու­նե­լու­թյան ու պատ­վի ար­ժա­նաց­րեց:

Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ փոք­րա­մաս­նու­թյան խն­դիր­նե­րից մե­կը այ­լա­սեր­վա­ծու­թյան և այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար Երևա­նից զատ, բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի ստեղ­ծումն է նաև ՀՀ մար­զե­րում (Երևա­նում հար­ցը երևի ար­դեն լուծ­ված են հա­մա­րում), այն­տեղ ԼԳԲՏ կենտ­րոն­նե­րի հիմ­նու­մը: Ա­հա այս և այլ հար­ցե­րում է, որ Էլ­թոն միա­սե­ռա­կա­նը նպա­տակ ու­նի օգ­նե­լու նրանց:

Միա­սե­ռա­կան եր­գիչն ա­սել է, որ միշտ հա­ճե­լի է օգ­նել, երբ այդ օգ­նու­թյու­նը նպաս­տում է փո­փո­խու­թյուն­նե­րին: Էլ­թոն Ջո­նի ե­րա­զած փո­փո­խու­թյու­նը ԼԳԲՏ փոք­րա­մաս­նու­թյան նկատ­մամբ հա­սա­րա­կու­թյան քն­նա­դա­տա­կան, մեր­ժո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քի փո­փո­խու­թյունն է, իր և իր նման այ­լա­սեր­ված­նե­րի, այ­լա­սեր­վա­ծու­թյան նկատ­մամբ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ձեռք­բե­րու­մը:

Ստաց­վում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հի­վանդ մարդ­կանց խն­դիր­նե­րի լուծ­մա­նը նպաս­տե­լը, ինչ­պես նաև բա­րե­գոր­ծա­կան ակ­ցիան (ՈՒի­լյամ Օս­թի­նի ղե­կա­վա­րած «Starkey Hearing Foun­dation»-ի կող­մից թույլ լսո­ղու­թյուն ու­նե­ցող­նե­րին լսո­ղա­կան սար­քեր նվի­րե­լը), որն ի­րա­կա­նաց­նե­լու քո­ղի ներ­քո նա ե­կել էր (այժմ դեռ չենք ա­սում, որ հրա­վիր­վել էր) յու­րօ­րի­նակ կա­շառք են, որ­պես­զի հա­յաս­տա­նյան հան­րու­թյան հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ձեռք բեր­վի` ԼԳԲՏ հան­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը նպաս­տե­լու հա­մար։

Երևա­նում մա­յի­սի 27-ին լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցի ըն­թաց­քում հայտ­նե­լով, որ Անգ­լիա­յում և ԱՄՆ-ում շատ հայ ըն­կեր­ներ ու­նի, Րաֆ­ֆի և Վա­չե Մա­նու­կյան­ներն ի­րենց (իր և ա­մուս­նու՝ միա­սե­ռա­կան Դեյ­վի­դի) ըն­կեր­ներն են, Էլ­թոն Ջոնն ա­սել է.

«Այս­տեղ դեռ շատ բան պետք է ար­վի և, որ­պես կազ­մա­կեր­պու­թյուն, մենք մտա­դիր ենք ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, ԼԳԲՏ հան­րու­թյան ո­լորտ­նե­րում ո­րո­շա­կի աշ­խա­տանք կա­տա­րել: Մենք այս­տեղ ենք ե­կել, որ­պես­զի հան­դի­պենք այդ­պի­սի մարդ­կանց, բա­րե­լա­վենք շփում­նե­րը, վե­րա­դառ­նանք Անգ­լիա և այն­տե­ղից սկ­սենք նրանց օգ­նել»:

Աշ­խար­հահռ­չակ այ­լա­սեր­վածն ա­սել է նաև, որ «Անհ­նար է ա­րագ փո­խել մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը, դա միան­գա­մից չի լի­նի: Բայց դա կլի­նի, հար­կա­վոր է քայլ ա­նել: Ա­մեն ինչ չէ, որ միան­գա­մից է լի­նում, երևույթ­նե­րը դան­դաղ են փոխ­վում, բայց դա կա­տար­վում է»:

Ըստ Էլ­թոն Ջո­նի, ի­րենք այս­տեղ են, քա­նի որ երևույթ­նե­րը թե­կուզ դան­դաղ, բայց փոխ­վում են, և ի­րենք ու­զում ենք օգ­նել, որ գոր­ծըն­թացն ա­րա­գա­նա, դրա հա­մար էլ ին­քը ստեղ­ծել է իր հիմ­նադ­րա­մը:

«Մենք ու­զում ենք օգ­նել նաև ԼԳԲՏ հան­րու­թյա­նը»,- ա­սել է եր­գի­չը:

Ինչ­պես ողջ աշ­խար­հում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում հս­տակ մի­տում ու նպա­տակ կա, ինչ­պես Էլ­թոն Ջոնն է ա­սել, մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը թե­կուզ դան­դա­ղո­րեն փո­խե­լու: Ո­րո­շա­կի նպա­տակ կա հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյունն աս­տի­ճա­նա­բար ու նր­բո­րեն վար­ժեց­նե­լու անբ­նա­կան սե­ռա­կան կա­պե­րին, այ­լա­սեր­ված­նե­րին և այ­լա­սեր­վա­ծու­թյան տար­բեր դրսևո­րում­նե­րին` դրանք հետևո­ղա­կա­նո­րեն ներ­կա­յաց­նե­լով իբրև սո­վո­րա­կան ի­րո­ղու­թյուն­ներ, ո­րոնք պետք է հան­դուր­ժել, չմեր­ժել, ո­րոնց նկատ­մամբ որևէ քն­նա­դա­տա­կան, բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք չպետք է ար­տա­հայ­տել:

Աշ­խար­հում վե­րոն­շյալ գոր­ծըն­թա­ցը նոր չէ, որ սկս­վել է: Ի­րա­կա­նաց­վում է ո­րո­շա­կի ու հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րի հետևում կանգ­նած են այս աշ­խար­հի ճար­տա­րա­պետ­նե­րը, ինչ­պես նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրի­տա­նիան և Արևմուտ­քի այլ պե­տու­թյուն­ներ: Քա­ղա­քա­կա­նու­թյու՛ն, ո­րի ի­րա­գործ­մա­նը լծ­ված են կամ ծա­ռա­յեց­վում են նաև բազ­մա­թիվ ԶԼՄ-ներ, այդ թվում` Հա­յաս­տա­նում: «Գուգ­լում» փնտ­րեք ու կտես­նեք, թե քա­նի-քա­նի ԶԼՄ հիա­ցա­կան, առն­վազն դրա­կան հա­մա­տեքս­տում լու­սա­բա­նե­ցին Հա­յաս­տան Էլ­թոն Ջո­նի այ­ցե­լու­թյու­նը և այս­տեղ նրա ա­ռա­քե­լու­թյու­նը:

Ըստ Էլ­թոն Ջո­նի, իր բախ­տը բե­րել է, քա­նի որ Անգ­լիա­յում կա­րո­ղա­ցել է ա­մուս­նա­նալ իր ա­մուս­նու հետ: Թշ­վա­ռը չի գի­տակ­ցում, որ ճիշտ հա­կա­ռա­կը` իր բախ­տը չի բե­րել, քա­նի որ Աստ­ծո ո­րոշ­մամբ միա­սե­ռա­կան­նե­րի տե­ղը հետ­մա­հու կյան­քում դժոխքն է:

«ՈՒ­ղիղ մեկ տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նում Մեծ Բրի­տա­նիա­յի դես­պա­նա­տու­նը իր դրո­շի փո­խա­րեն բարձ­րաց­րել էր ԼԳԲՏ հան­րու­թյան դրո­շը,- Էլ­թոն Ջո­նի այ­ցե­լու­թյան և այս­տեղ նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ գրել է Henaran.am-ը։ -Դես­պա­նա­տան կող­մից ար­ված այդ քայ­լը մեծ վր­դով­մունք և զայ­րույթ էր ա­ռա­ջաց­րել հա­յաս­տա­նյան հան­րու­թյան մեջ: Բրի­տա­նիա­յի դես­պա­նա­տան դի­մաց բո­ղո­քի ակ­ցիա տե­ղի ու­նե­ցավ, ո­րին ներ­կա տեր Կյու­րեղ քա­հա­նա Տա­լյա­նը հայ­տա­րա­րեց. «Սո­դոմ-Գո­մո­րը Հա­յաս­տա­նում դես­պա­նա­տուն չպետք է ու­նե­նա»:

Մեկ տա­րի անց իր զու­գըն­կե­րոջ՝ 55-ա­մյա ռե­ժի­սոր, պրո­դյու­սեր Դեյ­վիդ Ֆըր­նի­շի հետ, Մեծ Բրի­տա­նիա­յում ՀՀ նախ­կին դես­պան, այ­նու­հետ ար­դեն ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նի հրա­վե­րով, Հա­յաս­տան ժա­մա­նեց «Սո­դոմ-Գո­մո­րի» կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ, աշ­խար­հահռ­չակ ե­րա­ժիշտ և գեյ Էլ­թոն Ջո­նը:

«Կա­րող եմ ա­սել, որ Անգ­լիա­յում շատ ա­րագ փոխ­վեց ա­մեն ինչ, ես կա­րող եմ ա­մուս­նա­նալ իմ ա­մուս­նու հետ,- իր այդ այ­ցե­լու­թյան ըն­թաց­քում ա­սաց Էլ­թոն Ջո­նը:- Փո­փո­խու­թյուն­նե­րը միշտ էլ դան­դաղ են տե­ղի ու­նե­նում, բայց եր­բեք չէի մտա­ծում, որ դա կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ իմ կյան­քի ըն­թաց­քում։ Դա կա­րող է լի­նել, բայց պետք է համ­բե­րա­տար լի­նես, գոր­ծես մա­քուր սր­տով և մտ­քով (և ո՞վ է խո­սում մա­քուր սր­տով ու մտ­քով գոր­ծե­լու մա­սին, սա նույ­նիսկ ա­վե­լին է, քան ան­հե­թե­թու­թյունն ու զա­վեշ­տը միա­սին վերց­ված.- Ա. Հ.)։ Կար­ծում եմ, որ նոր նա­խա­գահն ու նոր վար­չա­պե­տը դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ կբե­րեն Հա­յաս­տան։ Եվ ար­դեն իսկ ա­նում են դա։ Եվ ես շատ եր­ջա­նիկ եմ, որ կա­րող եմ մաս կազ­մել այս ա­մե­նին, միշտ էլ հա­ճե­լի է փո­փո­խու­թյուն­նե­րի ցու­նա­միի մաս դառ­նա­լը»:

Հա­յաս­տա­նում Ա­լան Դա­լե­սի նա­խան­շած ծրագ­րի ի­րա­գործ­մանն են լծ­ված նաև է­լեկտ­րո­նա­յին բազ­մա­թիվ լրատ­վա­մի­ջոց­ներ ու տպա­գիր ո­րոշ թեր­թեր, ո­րոնց ա­նուն­ներն ու­շա­դիր ըն­թեր­ցող­նե­րի հա­մար գաղտ­նիք չեն: Ա­լան Դա­լե­սի այս խոս­քը նրանց հա­մար ան­բա­րո­յա­կա­նու­թյան մի յու­րօ­րի­նակ մա­նի­ֆեստ է, ո­րով ա­ռաջ­նորդ­վում են ան­շե­ղո­րեն:

Փաս­տո­րեն, այս աշ­խար­հի «ճար­տա­րա­պետ­նե­րը» նա­խան­շել և ո­րո­շել են, թե ինչ­պես պետք է հաս­նել նոր աշ­խար­հա­կար­գի հաս­տատ­ման: Այ­սօր մենք Ա­լան Դա­լե­սի ծրագ­րի ի­րա­գործ­ման ա­կա­նա­տեսն ենք, և դրա հա­մար մե­ծա­պես օգ­տա­գործ­վում է հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը: Կար­ծում ենք, ար­դեն հաս­կա­նա­լի է, թե ո­րոշ քրիս­տո­նյա­ներ ին­չու են հե­ռուս­տա­ցույ­ցը «Սա­տա­նա­յի արկղ» ան­վա­նում:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ