Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Հրայր Թովմասյան. Վստահ եմ՝ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ ճանապարհ կհարթի իրավունքի գերակայության համար

Հրայր Թովմասյան. Վստահ եմ՝ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ ճանապարհ կհարթի իրավունքի գերակայության համար
31.12.2019 | 00:58

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով.
«Սիրելի հայրենակիցներ,
Հաշված ժամեր է մնացել, երբ մենք կտոնենք նոր՝ 2020-ի գալուստը, որին հաջորդելու են Սուրբ Ծննդյան գեղեցիկ և լուսավոր տոները։ Այն իր մեջ սիրո, բարության, փոխադարձ հարգանքի և վստահության, մի նոր արարումի խորհուրդ ունի։ Մաղթում եմ, որ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողությունների, նոր նվաճումների տարի։ Թող Սուրբ Ծննդյան բարի ավետիսի հետ յուրաքանչյուր ընտանիք մտնի սերն ու ջերմությունը։
Մաղթում եմ նաև, որ անցյալին մնան բոլոր դժվարություններն ու անարդարությունները։ Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ, ճանապարհ կհարթի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Դիտվել է՝ 9840

Մեկնաբանություններ