ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ստվերի դեմ պայքարելու միջոցը հարկերի ոչ թե բարձրացումն է, այլ՝ նվազեցումը. փաստաբան

Ստվերի դեմ պայքարելու միջոցը հարկերի ոչ թե բարձրացումն է, այլ՝ նվազեցումը. փաստաբան
28.01.2019 | 19:39

«Best Solutions» փաստաբանական և հաշտարարական գրասենյակի տնօրեն Վահե Աստվածատրյանն ահազանգում է՝ փաստաբանների ու հաշվապահների հարկերի քառակի ավելացումն անհիմն է ու չփաստարկված: «Իրատեսի» հետ զրույցում վերջինս ասաց, որ գաղտնիք չէ՝ հաշվապահական, իրավաբանական և փաստաբանական ըներություններից ներկայումս միայն մի քանիսն են, որ, պայմանավորված իրենց մեծ շրջանառությամբ, գործում են ԱԱՀ-ի դաշտում։

Ըստ Աստվածատրյանի՝ նախարարության նախագիծը, որով փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական կազմակերպություններին նույնպես ԱԱՀ դաշտ է տեղափոխելու, բխում է միայն խոշոր ընկերությունների շահերից, քանի որ փոքրերը հեշտությամբ դուրս կգան պայքարից և մեծերին չեն խանգարի։

«Դժվար չէ գուշակել, որ փաստաբանական ոլորտում հենց, օրինակ, մեր կազմակերպությունը կարողանում է կորպորատիվ հաճախորդին (կազմակերպություններին) առավել մատչելի գնով իրավաբանական սպասարկում ապահովել, քանի որ գործում է շրջանառության հարկի ներքո։ Վերջին հանգամանքը բնականաբար դուր չի գալիս մրցակից խոշոր մասնագիտական ընկերություններին, քանի որ իրենք վտանգ են տեսնում, որ փոքր գրասենյակները կարող են իրենց վստահորդ կամ հաճախորդ կազմակերպություններին առավել մատչելի գին առաջարկել նույն ծառայության դիմաց։ Եվ մեծ կազմակերպություններն իրենց վստահորդներին ու հաճախորդներին կորցնելու վտանգ են տեսնում։ Այս պարագայում կարծել, որ փոփոխությունն արվում է տնտեսության զարգացմանը նպաստելու կամ բյուջեն լցնելու նկատառումներից առնվազն ծիծաղելի է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նաև ընդգծեց, որ եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա դա կարող է հանգեցնել այն բանին, որ մաքուր հարկային դաշտում աշխատող փոքր շրջանառություն ունեցող փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները ստիպված լինեն փակվել կամ հրաժարվել իրենց կորպորատիվ հաճախորդներից, իսկ այն ընկերությունները, որոնք ստվերում են գործելու, էական չէ և չի էլ լինելու հարկը 5, 20 թե 80 տոկոսով է լինելու: Ինչո՞ւ, որովհետև, միևնույն է, իրենք եկամուտ կամ շահույթ ցույց չեն տալիս։

«Վերոգրյալը ոչ ոքի համար գաղտնիք չէ, քանի որ թե՛ փաստաբանների ու իրավաբանների, թե՛ հաշվապահների մի հոծ զանգված աշխատում է ստվերում և ՊԵԿ-ը գործիքակազմ չունի պայքարելու այդ ստվերի դեմ։ Ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոց կարող է երբեմն դիտվել հարկերի նվազեցումը, բայց ոչ երբեք ավելացումը»,- ամփոփեց Վահե Աստվածատրյանը։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ