ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել
26.09.2018 | 21:58

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեև մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարևորել ի սկզբանե: Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից»։Նա հայտնում է, որ ներկայումս իրեն պատկերացնում է պետական համակարգից դուրս՝ «իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»․ «Մշտապես կարևորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն»։


«Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»։ Ես Արցախում լինելու եմ հաճախ և փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել։ Իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վստահորդն իրավունքն է։ Փորձելու եմ ընդմիշտ հավատարիմ մնալ իմ այդ առաջին վստահորդին», - գրում է Ռուբեն Մելիքյանը:

Դիտվել է՝ 5613

Մեկնաբանություններ