ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՀՔԾ-ն Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկության վերաբերյալ տեղեկություններ չունի

 ՀՔԾ-ն Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկության վերաբերյալ տեղեկություններ չունի
17.09.2018 | 13:32

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չունի Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկության մասին` ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե ՀՔԾ-ն ու ոստիկանությունը Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն են իրականացնում:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ