ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց կրճատել է 63-ամյա Էլիս Ջոնսոնի պատժաչափը, որ ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու համար: Ամերիկուհին 21 տարի բանտում է անցկացրել և շուտով ազատ կարձակվի` հայտնում է CNN-ը հղում անելով Սպիտակ տանը:
«Ջոնսոնն ստանձնել է իր արարքի պատասխանատվությունն ու կարգապահ բանտարկյալ է եղել երկու տասնամյակ: Չնայած ցմահ ազատազրկմանը՝ Էլիսը շատ է աշխատել իր վրա և ուսուցիչ է եղել մյուս կալանավորների համար»,- ասվում է փաստաթղթում: Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրել է, որ դա լավագույն նորությունն է: