ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Դավիթ խաժակյանը և Անի Սամսոնյանը այցելել են Ոստիկանության տարածքային բաժամնունքներ տեղեկանալու քաղաքացիական անհնազանդության ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների դրության մասին։
Ժամը 18։20-ի դրությամբ ոստիկանության Էրեբունի բաժնից Մանե Թանդիլյանը և Դավիթ Խաժակյանը հայտնել են, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Ժամը 18։35-ի դրությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնից Արտակ Զեյնալյանը և Անի Սամսոնյանը հայտնել են, որ Իսահակյան-Աբովյան խաչմերուկից բերման են ենթարկվել 18 քաղաքացի և ազատ արձակվել, որոնց թվում նաև՝ «Տարկետում լինելու ա» շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։
Ժամը 18։00-ի դրությամբ Գևորգ Գորգիսյանը և Կարեն Սիմոնյանը հայտնել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնից բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Հայտնի է դարձել, որ քաղակտիվիստներ Էրիկ Խաչատրյանը (որն անչափահաս է՝ 16 տարեկան) և Տիգրան Մազմանյանը ձերբակալվել են։ Մանրամասներին ծանոթանալու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաք վարչության ձերբակալվածների պահման վայր է գնացել Էդմոն Մարուքյանը։