ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կարո՞ղ է արդյոք ընտանիքում բռնության մասին օրենքը վերաբերել նաև միասեռական զույգերին

Կարո՞ղ է արդյոք ընտանիքում բռնության մասին օրենքը վերաբերել նաև միասեռական զույգերին
19.01.2018 | 14:01

ՀՀ ԱԺ ընդունած օրենքի համաձայն՝ միասեռականները կարող են լինել ընտանիքի անդամ, իսկ կինը, նրա ծնողներն ընտանիքի անդամ չեն:
Կարո՞ղ է արդյոք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը վերաբերել նաև միասեռական զույգերին, որոնք Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում համարվում են ընտանիք:
Ի սկզբանե ենթադրելի էր, որ Հայաստանում ևս օրենքը գրվելու և ընդունվելու է այնպիսի ձևակերպումներով, որ տա դրա հնարավորությունը, այսպես ասած, միտված լինի այն դժնի ու սոդոմգոմորյան ապագային, որը նաև Հայաստանի համար նախատեսել են Եվրամիության քաղաքականությունը որոշողները: Ենթադրելի էր, որովհետև, հակառակ պարագայում, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կամ Եվրամիության ղեկավարները «տնային աշխատանքը» լավ չսերտելու համար ՀՀ համապատասխան պաշտոնյաների «ականջները ձգելու էին»:

Եվ ահա, խնդրեմ, փաստերը…
Համաձայն հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի («Օրենքի հիմնական հասկացությունները») 1-ին մասի 1-ին կետի, ընտանիքի անդամներ են նաև «անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը)»: Քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «ամուսնական հարաբերություններ» հասկացությունը, միասեռական զույգերը նույնպես, անկախ նրանց ամուսնության՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված չլինելու հանգամանքից, ըստ հիշյալ օրենքի, եթե փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են, կարող են համարվել ընտանիք: Առավել ևս, որ օրենքի 2-րդ հոդվածի («Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները») 1-ին մասի և 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են «իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքի» սկզբունքով:


Միասեռական զույգերին օրենքի վերաբերելիությունը բացառելու համար անհրաժեշտ էր օրենքում «այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը» բառերի փոխարեն գրել՝ այդ թվում՝ իրար հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդը և կինը: Սակայն, կարծում եմ, հենց միտումնավոր կերպով այդպես չեն վարվել:


Ընդգծեմ նաև, որ օրենքը ոչ միայն վտանգավոր, այլև խայտառակ խոտան է, ընդ որում` ոչ միայն լեզվական, այլև բովանդակային առումով: Օրինակ, օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընտանիքի անդամներ են՝
«ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները,
բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը»:
Ինչպես ակնհայտ է, միասեռականները կարող են լինել ընտանիքի անդամ, իսկ կինը, նրա ծնողներն ընտանիքի անդամ չեն, նրանք դուրս են թողնված ընտանիքի անդամների ցանկից: Ահա թե ինչեր կարող են լինել Եվրամիության ահից կամ... Թեև Հայաստանում հիշյալ ընտանիքաքանդ օրենքն արդեն ընդունվել է (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրենքը ստորագրել է 2017 թ. դեկտեմբերի 30-ին), իսկ ՀՀ կառավարությունը Ստամբուլյան կոնվենցիային հավանություն է տվել իր 2017 թ. դեկտեմբերի 28-ի նիստում, կարծում ենք, մեկ անգամ ևս արժե դիտել տեսանյութը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ