Ես չգիտեմ` ով և ինչու է ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած անձանց նման անմտածված ու ոչ խելամիտ պահվածքի խորհուրդ տվել, ում խորհրդով են նման տակտիկա ընտրել նրանք և նրանց փաստաբանները: Սակայն մի բան պարզ է, որ խորհրդատուն շատ պրիմիտիվ է մտածել, իսկ փաստաբաններն էլ վերածվել են ընդամենը շարքային ցուցարարի, ակտիվիստի:
Սկզբունքայնությունը նիստը սկսվելիս չկանգնելու կամ նստած մնալու մեջ չէ կամ հայհոյելու ու վիրավորական արտահայտությունների, այլ միտքն արտահայտելու կարողությունը, սեփական արարքի գնահատականները լսելը և զոհվածների ընտանիքներին, ընկերներին պատասխան տալը:
Մինչդեռ միտք ու խելք ունեցողն ի սկզբանե նման արարք չէր կատարի։ Խիստ պարզունակ եք դուք և ձեզ շատ լավ օգտագործեցին։ Օգտագործեցին և դեն նետեցին…
Երևանի նախկին փոխոստիկանապետ
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ