Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Ավետիսյանների իրավահաջորդների դիմումը ՍԴ-ում կքննվի հոկտեմբերին

Ավետիսյանների իրավահաջորդների դիմումը ՍԴ-ում կքննվի հոկտեմբերին
14.06.2017 | 19:36

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: Դիմումի քննությունը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին:

«Դիմել ենք Սահմանադրական դատարան այն հիմքով, որ անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, իր պաշտպանության հնարավորությունից, քանի որ դատարանների որոշումը թույլ չի տալիս անձին բողոքարկել»,- ասել է իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ