Մայիսի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿՀ-ի աջակցությամբ տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը, որի ընթացքում ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները:
Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականներ: