Սահմանադրական դատարանը «Կոնգրես-ՀԺԿ»-ի հայցը քննարկելու է ապրիլի 25-ին։ Այդ մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։
«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 18-ի աշխատակարգային որոշմամբ նշանակվել է ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին: