ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դեռևս բողոք չի ներկայացրել՝ ասել է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեռ աշխատում են բողոքի վրա։
«Մինչև ապրիլի 14-ը սահմանված ժամկետներում դիմումը մուտք կանենք Սահմանադրական դատարան»,- նշեց նա: