«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սրտանոթային անբավարարությունը՝ ասել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Նրա խոսքով, Արթուր Սարգսյանին վիրահատությունից հետո բերել են վերակենդանացման բաժանմունք. «Գտնվել է արհեստական ապարատային շնչառության տակ, այդպես էլ շնչառությունը չկարգավորվեց, եղավ սրտի կանգ, այդ պատճառով էլ նա մահացել է»:
Նա հիվանդանոց է տեղափոխվել օղակային ճողվածք դիագնոզով, իսկ դա այն դեպքում՝, երբ նա ունեցել է աղիների ոլորում, այդ պատճառով էլ վիրահատվել է. «Ճողվածքը ոլորվել է, աղին սեղմվել է և հրատապ պետք էր վիրահատել, հակառակ դեպքում՝ աղին կմեռուկանար: Աղու գալարը ոլորվել է և սեղմվել, սնուցման խանգարում է գնացել, չէր կարելի չվիրահատել»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ լիարժեք կարող են պատասխան տալ վիրաբույժները: