ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի անչափահաս բնակչուհուն բռնաբարելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2017թ. հունվարի 21-ին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արագածոտնի մարզի մի բնակիչ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:
Հաղորդման հիման վրա Արագածոտնի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: