ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները:
Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների անշեղ պաշտպանության գործում: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է հատկապես ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքը, նշել, որ այն պահանջում է առավել պատասխանատու և նրբանկատ մոտեցում:
Նորանշանակ դատախազներին շնորհավորել է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, վստահություն հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կուղղվեն իրավական պետության ամրապնդմանը: