Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղի իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռեր»-ի աջակիցների երթը։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։