ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ոստիկանությունը պարզաբանում է կենսաչափական անձագրերի տրամադրմանն առնչվող հարցերը

Ոստիկանությունը պարզաբանում է կենսաչափական անձագրերի տրամադրմանն առնչվող հարցերը
29.09.2016 | 09:47

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվում բիոմետրիկ անձնագրերի տրամադրման առնչությամբ և կոչ է արվում վերականգնել: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բազմիցս տվել է պարզաբանումներ, անհրաժեշտ ենք համարում ավելացնել հետևյալը:

Հին նմուշի անձնագրերը շրջանառության մեջ դնելու հանգամանքը երբեմն որոշ անձանց կողմից մեկնաբանվում էր որպես բիոմետրիկ անձնագրերի բլանկների բացակայություն: Մեկ անգամ ևս իրազեկում ենք, որ այն պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշմամբ, որով պահանջ է դրվում ապահովելու այն անձանց անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքը, ովքեր հրաժարվում են ստանալ նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր: Նշվածով պայմանավորված՝ Հայաստանի ոստիկանության կողմից շրջառության մեջ դրվեցին օրինագծերի նախագծեր, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտան 2016 թ. օգոստոսի 6-ին:


Փոփոխությունների համաձայն՝ ոչ թե շրջանառությունից հանվեցին նույնականացման քարտերը և բիոմետրիկ անձնագրերը, այլ թույլատրվեցին ստանալ նաև հին նմուշի անձնագրեր ըստ ցանկության (առանց կենսաչափական տվյալների):


Մտահոգությանը, որ ներկայումս կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում, տեղին չէ: 2016-ի օգոստոսի 6-ից մինչ այժմ (28.09.2016 թվականի դրությամբ) տրամադրվել է 1454 կենսաչափական անձնագիր:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ