Աժ-ում փակ, գաղտնի քվեարկությամբ Արթուր Դավթյանը նշանակվեց Հայաստանի գլխավոր դատախազ: Հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել են 103 պատգամավորներ, կողմ են քվեարկել 97-ը, դեմ՝ 3-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: ԲՀԿ խմբակցությունը և ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը քվեարկությանը չմասնակցեցին:
Արդյունքների հրապարակումից հետո Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին և Հայաստանի նախագահին, որ առաջադրել էր նրա թեկնածությունը: