17.11.2016|
17:37
«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար։ Երեքշաբթի օրը Բարսեղյանին ներկայացվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեղադրանք։ Սմբատ Բարսեղյանը, ըստ Հայկ Ալումյանի, երկու մեղադրանքն էլ չի ընդունում։