38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • «Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ»

    «Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ»

    21.03.2013| 18:47
    1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Առաջին անգամ այն նշվել է Փարիզում: Տոնի հիմնական նպատակը պոեզիայի քարոզչությունն է, ինչին արդեն երեք տարի է` մասնակցում է նաև մեր երկիրը: Հիշեցնենք, որ Երևանում (ապրիլի 15-21-ին) առաջին անգամ կանցկացվի պոեզիայի միջազգային փառատոն, որի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն նշանավոր գրողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` երկու գրող Թուրքիայից` Արթուր Բարամօղլուն և ազգությամբ քուրդ Իրֆան Բաբաօղլուն:
  • «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի պրեմիերան` «Մոսկվա» կինոթատրոնում

    «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի պրեմիերան` «Մոսկվա» կինոթատրոնում

    21.03.2013| 12:44
    Մարտի 22-ին, ժամը 19-ին` «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված («թուրքացված») Համշենի հայության սերունդների ներկա վիճակը:
  • Արգենտինյան գրականության հանրահռչակումը

    Արգենտինյան գրականության հանրահռչակումը

    20.03.2013| 14:39
    2009- ին Արգենտինայում մեկնարկել է «PROSUR» ծրագիրը, որի նպատակն է արգենտինյան գրականության հանրահռչակումը և արգենտինացի հեղինակների իսպաներեն հրատարակված գրականության թարգմանությունը այլ լեզուներով:
  • Վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը

    Վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը

    19.03.2013| 16:34
    Կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարում միության նախագահի պաշտոնում միաձայն քվեարկությամբ վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը: Համագումարին մասնակցել են միության 191 անդամներից 174-ը:
  • Պերֆեկցիոնիստ Տերտերյանը, ֆիլհարմոնիկի չուզողներն ու ֆալշ նվագող իսպանացիները

    Պերֆեկցիոնիստ Տերտերյանը, ֆիլհարմոնիկի չուզողներն ու ֆալշ նվագող իսպանացիները

    19.03.2013| 12:10
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի շուրջ ամենատարբեր խոսակցությունները չեն դադարում։ Նախ խոսվում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հեռացման մասին, նշվում են դիրիժորների անուններ, ովքեր պետք է փոխարինեն նրան։ Թոփչյանին է վերագրվում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ ստվերային համագործակցության փաստը։ Վերջերս էլ կոնսերվատորիայի պրոռեկտոր, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը (Ավետ Տերտերյանի որդին) խիստ քննադատության ենթարկեց Թոփչյանի՝ ֆիլհարմոնիկ նվագախումբն արտասահմանցի ցածրակարգ երաժիշտներով համալրելու փաստը, ովքեր, ասում են, շատ ավելի բարձր են վարձատրվում, քան տեղացի երաժիշտները։ Ըստ որոշ լուրերի՝ այս հանգամանքը դժգոհության ալիք է բարձրացրել նվագախմբի ներսում։ Ավելին, ըստ Ռուբեն Տերտերյանի՝ վերջերս նվագախումբ հրավիրված իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը համերգներին աչքի է ընկել ֆալշ կատարմամբ։ Տերտերյանի ասածը նաև փաստում է ինքը՝ Թոփչյանը, որն «Իրատես de facto»-ին տված իր հարցազրույցում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում համաձայնել է, որ իսպանացին «կիքսեր» է ունենում։ Նվագախմբում առկա խնդիրների և Ռուբեն Տերտերյանի գնահատականների մասին զրուցեցինք ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գալարափողահար ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։
  • Ոգով և բազկով ուժեղ տղան

    Ոգով և բազկով ուժեղ տղան

    19.03.2013| 11:55
    1988 թվականի մեր ժողովրդի ազգային զարթոնքին շատերն ու շատ բնակավայրեր միացան։ Առաջինների շարքում Արարատի շրջանի Արարատ (հինավուրց Դավալու) գյուղն էր, որտեղ երկրապահ տղերքը առաջին իսկ օրից իրենց հրամանատար կարգեցին ապագա սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Դեպի ռազմադաշտ շտապող տղաների մեջ էին Փայլակ Պողոսյանի երկու որդիները` Լևոնն ու Երվանդը։ Պողոսյան եղբայրներն իրենց քաջաբար դրսևորեցին Երասխավանի մատույցներում ընթացող մարտերում։ Ավագ եղբայրը` Լևոնը, ծանր վիրավորվեց և տեղափոխվեց Արարատի քաղաքային հիվանդանոց։ Երվանդն այդ պահին անզորությունից մռնչում էր, բայց, բարեբախտաբար, Լևոնի կյանքը փրկվեց, և նա նորից վերադարձավ ռազմադաշտ։ Լևոնը մարտնչեց նաև Արցախի լեռներում, իսկ Երվանդն այդ ընթացքում իր ուսերին առավ հայրական տան և եղբոր ընտանիքի հոգսերի ծանրությունը։
  • «Հայաստանում թուրքական  մզկիթնե՞ր կառուցենք, որ իրենք պահպանեն հայկական եկեղեցիները»

    «Հայաստանում թուրքական մզկիթնե՞ր կառուցենք, որ իրենք պահպանեն հայկական եկեղեցիները»

    19.03.2013| 11:50
    Ժամանակակից Թուրքիա, ավերվող հայկական եկեղեցիներ, հակաքրիստոնեական մթնոլորտ, հայ-թուրքական հարաբերություններ` մշակութային և այլ ոլորտներում, Ցեղասպանության մոտեցող 100-ամյակ: Վերոնշյալ խնդիրների մասին է մեր զրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ հետ:
  • Ֆրանսիան դարձել է տխուր տեղ

    Ֆրանսիան դարձել է տխուր տեղ

    19.03.2013| 00:19
    Իրեն աշխարհի քաղաքացի անվանող Ժերար Դեպարդիեն Բելգիայի Նեշեն քաղաքի հեռուստատեսությամբ կայացած հարցազրույցում հայտարարել է, որ հայրենիքից հեռացել է, որովհետև Ֆրանսիան դարձել է «տխուր տեղ»: «Ֆրանսիացիները մինչև կոկորդը կուշտ են արդեն: Չկան ոչ գաղափարներ, ոչ համոզմունքներ: Կառավարությունը, կարծես թե, չգիտի ինչպես պիտի իր գործն անի»,-թախիծն աչքերում ասել է Ժերար Դեպարդիեն:
  • «Ջուղա» ֆիլմին` «Ազգային կինո» մրցանակ

    «Ջուղա» ֆիլմին` «Ազգային կինո» մրցանակ

    18.03.2013| 17:16
    «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին:
  • «Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա»

    «Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա»

    18.03.2013| 16:35
    Գառնիի 11-րդ դարի հայտնի կամուրջը ամրացման անվան տակ ամբողջությամբ ապականվել է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ մշակույթի նախարարությունը: