38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ. Մեր վերջին մոհիկաններից մեկը

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ. Մեր վերջին մոհիկաններից մեկը
10.03.2013 | 13:42

Գնաց, երկրային իր կյանքից հեռացավ մեր մեծերից, վերջին մոհիկաններից ևս մեկը՝ մեծատաղանդ նկարիչ , լեցուն, համակրելի մարդ-անհատականություն ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով հանրաճանաչ մեր այն մտավորականներից էր, ում կարծիքն ու դիտարկումները հասարակական կյանքի էական դրսևորումների, երկրի, ժողովրդի համար նշանակալից իրադարձությունների ու ձեռքբերումների վերաբերյալ միշտ կարևորվել ու լուրջ հետաքրքրություն են ներկայացրել տարբեր շրջանակներում: Ահա ինչու լրագրողները (այդ թվում և ես) հաճախ էին նրան հանդիպում, ժողովրդական նկարչի խոսքը պարբերաբար հասցնում հանրությանը:
Մի քանի անգամ եղել եմ Վարպետի արվեստանոցում, զրուցել տարբեր թեմաների, անշուշտ, հատկապես մշակույթի խնդիրների շուրջ և ամենածանր տարիներին անգամ նրա նկարակալին կիսատ աշխատանք, պատերին՝ դեռ չչորացած նկարներ եմ տեսել: Սիրով, պատրաստակամորեն էր ընդունում, հաճույքով պատասխանում հարցերիս, ասես մշտապես ուներ խոսել-կիսվելու այդ պահանջը: Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իր գնահատականներում շատ անկեղծ էր ու իրատես, հեռու անհույս հոռետեսությունից և ավելորդ լավատեսությունից:
Հանգչիր խաղաղ, սիրելի Վարպետ; Դու գնացիր, բայց քո հրաշալի կտավները, քո իմաստուն, ուսանելի խոսքն ուղեկցելու է գալիք սերունդներին:

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ