38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ձևավորվում է համահայկական երիտասարդական ցանց

Ձևավորվում է համահայկական երիտասարդական ցանց
24.07.2012 | 21:57

Երկրորդ տարին է, ինչ սփյուռքի նախարարությունն իրականացնում է «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագիրը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից։ Նման դեպքերում այսպիսի ծրագրերը միշտ դրվատանքի են արժանանում, իսկ գործնականում ի՞նչ է այն տվել։ Այս և մի քանի կարևոր հարցերի շուրջ զրուցեցինք սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ։


-Ծրագիրն իրականացվում է հինգ ուղղությամբ։ Մասնավորապես, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ` հիմնականում հայոց լեզվի և պատմության գծով։ Երկրորդը` հայոց լեզվի` արևելյան և արևմտյան, արագացված ուսուցում։ Երրորդ` ազգային պարի և երգի արագացված դասընթացներ։ Չորրորդ` առաջնորդների, և հինգերորդ` սփյուռքի լրագրողների դասընթացներ։ Անցած տարի մեր այս ծրագրով Հայաստան ժամանեց 28 մարդ 24 երկրից, և արդյունքում ձևավորվեց համահայկական երիտասարդական ցանց։ Այն այժմ լիարժեք գործում է, ունի իր ֆեյսբուքյան էջը։ Նշեմ, որ ծրագիրը շատ արդյունավետ է կառուցված այն իմաստով, որ մասնակիցները առաջին հատվածում լսում են դասախոսություններ, իսկ երկրորդ հատվածում կազմակերպվում են հանդիպումներ հասարակական-քաղաքական գործիչների հետ։
-Այսինքն, ծրագիրը լիարժեք ապահովում է ներկայացուցչականությունը, իսկ գործնականում դա ի՞նչ է տալիս։ Ծրագրի մասնակիցները որքանո՞վ են այստեղի լսածը կիրառում իրենց երկրում։
-Այս ծրագրի վերջում յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագիրը, թե ինչ պետք է անի իր համայնքում։ Եթե անցած տարին գնահատենք, ապա մի քանի ծրագրեր, որոնք ներկայցրել էին մասնակիցները, այժմ իրենց համայնքում մշտապես կապի մեջ են սփյուռքի նախարարության հետ, և նախարարությունը հնարավորինս աջակցում է նրանց։
-«Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրի ընդհանուր արժեքը որքա՞ն էր 2011-2012-ին։
-Նշված հինգ ուղղություններով 2012-ին ունենք 130 մասնակից և 30 մլն դրամ պետբյուջեի հատկացում։ 2011-ին ունեինք ընդամենը 6 մլն դրամ, և ծրագիրն ուներ երկու ուղղություն` երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացներ։
-Կրթության և գիտության նախարարությունը նույնպես համանման ծրագրեր ունի սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման, լեզուների դասավանդման ուղղությամբ։ Հիմա դուք իրար օգնո՞ւմ եք, թե՞ խանգարում, ո՞րն է նպատակը, որ երկու նախարարություններում էլ նույն ծրագիրն է իրականացվում։
-Կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է միայն ուսուցիչների վերապատրաստում։ Եվ սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է ԿԳՆ-ի հետ։ Իսկ այս ծրագրով ներգրավված է նաև մշակույթի նախարարությունը։ Ինչ վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանը, ապա ԿԳՆ-ն այն իրականացնում է նույն կերպ, ինչպես Հայաստանի ուսուցիչների համար։ Մեր նպատակը, սակայն, մի փոքր այլ է, քանի որ սփյուռքի կրթօջախները դիտարկում ենք որպես համայնքային կառույցներ, որտեղ ոչ միայն երեխաներն են սովորում, այլև նրանց ծնողները։ Մեր նպատակն է, որ այդ ուսուցիչները դառնան նաև համայնքի .կիզակետը` համախմբելու առումով։
-Արդյո՞ք խնդիրը դա է և ոչ տնտեսական շահը, քանի որ երկու նախարարություններն էլ պետբյուջեից նույն ծրագրի համար ֆինանսավորվում են։
-Ոչ։ Մեր նպատակը մեկն է` դպրոցների վերածումը համայնքային ակտիվ կառույցների, և մեր դասընթացների քաղաքականությունը դրան է միտված։ Կրթության և գիտության նախարարությունն իր ծրագրով ուսուցիչներին դասավանդում է ինչպես սովորեցնել, իսկ մենք` ինչպես ներգրավել համայնքի հայությանը։
-Այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ ձեր մասնագետը ԿԳՆ-ի հետ աշխատի։
-Դասընթացների տարբերություն կա։

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ