ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լուտանքին՝ լուտանք

Լուտանքին՝ լուտանք
22.08.2008 | 00:00

Մեր թերթի 20-րդ համարում ներկայացրել էինք «Քաղաքական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Արտյոմ Խաչատրյանի մի հրապարակմանն ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի և «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի մեկնաբանությունները, ինչի առիթով Արտյոմ Խաչատրյանը դիմել է ոստիկանություն, նշելով, թե Սուրեն Սուրենյանցն իր անձը վիրավորող արտահայտություններ է թույլ տվել հիշյալ հրապարակման մեջ: Օրերս խմբագրություն էին այցելել ոստիկանության աշխատակիցները՝ հրապարակման առնչությամբ լրացուցիչ մեկնաբանություններ ստանալու նպատակով։ Մեր մեկնաբանությունները հնչեցին հարցերի տեսքով, որոնք անմիջականորեն ուղղում ենք նաև հայտնի անեկդոտի ապարանցու նման «կռիվ գնացած և մինչև հոգու խորքը վիրավոր հետ եկած» Արտյոմ Խաչատրյանին։ Որքանո՞վ է բարոյական, երբ իրեն քաղաքական հետազոտությունների գծով մասնագետ համարող մեկը «մարդակեր, կոռուպցիոներ, ազգային աղետ» է համարում մի մարդու, ով իրավամբ ազգային հերոս է: Ավելին, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ և չի կարող այդ վիրավորանքներին համարժեք պատասխան տալ: Բարոյակա՞ն է, արդյոք, երբ սույն հետազոտողը գրում է. «Արձանագրում եմ փաստ. հայ ժողովուրդը բաղկացած է հիմնականում համբալներից, անասուններից և ստրկամիտներից»:
Ինչևէ, Արտյոմ Խաչատրյանի բողոքը պատճառ էր, որ մեկ անգամ ևս նույն հարցով դիմեինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, որը մեզ փոխանցեց բառացիորեն հետևյալը. «Ես երկրորդում եմ իմ խոսքերը, որոնք ասել եմ ձեր թերթի միջոցով: ՈՒզում եմ զգուշացնել՝ ցանկացած մարդ, ով կհանդգնի Վազգեն Սարգսյան-ազգային հերոսին անվանարկել, կստանա համարժեք պատասխան: Իշխանություններին էլ կուզենայի մի խորհուրդ տալ. պետք չէ պաշտպանել մի մարդու, ով ազգային հերոսին բարոյազրկող լուտանքներ է թափում։ Ես իմ ասածները չեմ ժխտում, ինչ թերթին ասել եմ, պատրաստ եմ կրկնելու: Համոզված եմ, որ իմ տեսակետը կիսում են նաև իշխանական ճամբարի բազմաթիվ գործիչներ: Բացի քաղաքական հարթությունից, կա նաև մարդկային հարաբերությունների դաշտը, և շատ ավելի բարոյական կլիներ, եթե Արտյոմ Խաչատրյանը տեսակետ հայտներ այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը ողջ էր ու կպատասխաներ իրեն: Ես` որպես Վազգեն Սարգսյանի կրտսեր ընկեր, նրա փոխարեն պատասխանել եմ Արտյոմ Խաչատրյանի լուտանքին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6117

Մեկնաբանություններ