ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փրկիչը` արձանի տեսքով

Փրկիչը` արձանի տեսքով
10.09.2024 | 16:05

Ամեն օրվա նման աշխատանքի էի գնում Սիլաչու ծածկած շուկայի կողքով։ Աշխույժ ձայներ լսեցի։ Ժողջանն էր խոսում նիկոլի մասին։ Պարծենալու բան չի ուրիշի զրույցին ականջ դեմ տալը, բայց լսողությունս լարեցի։ Զրույցը ազգի փրկության մասին էր։

Փրկությունն իրողություն էր, մնում էր փրկիչին հավուր պատշաճին մատուցել։

Ծերության շեմին հասած մարդը` հաստ բեղերով ու անթրաշ դեմքով, իր իսկ առաջարկից ոգևորված, հնդուհավի նման ուռցորվել ու շրջապատին հերթ չտալով` ղլվլում էր ու բլբլում.

- Նիկոլի արձանը պիտի դնել, նիկոլի արձանը պիտի դնել: Պիտի ազգովի փող հավաքենք ու նիկոլի արձանը դնենք: Թեկուզ հենց Լենինի արձանի տեղը: Հենց Լենինի տեղը:

Ոչ ոք չէր համարձակվում նրա հետ մրցակցել։ Սակայն եղավ մեկը, ով նրան տվեց հելավ տամա... Խռիվ մազերով էր, փոս ընկած աչքերով ու աչք հանելու պատրաստ, սուր, կեռ քթով։ Աչքերը երկու կողմերում կատաղի խլվլում էին և երևի իրար հեր անիծեին, եթե միջնապատի կեռ յաթաղանը չլիներ։

- Էդ արձանը հասարակ արձան չպտի լինի, է֊... ,- ագռավի հանգույն կռկռում էր,֊ Էդ արձանը ոսկուց պիտի լինի, դեղին պլպլան ոսկուց, որ չուզողի աչքը հանի...

- Թամամ թե,-կիսաձայն ասաց նրանցից փոքր ինչ հեռու, կողքիցս քայլող ճաղատ մարդը։ Քինոտ ժպտում էր։ Ասում էր, որ չլսեն, բայց չէր կարող չասել,- թուրքը որ գա` տալու բան կունենանք, իսկ թե բախտներս բերի` չգա, էն ժամանակ էլ կրծելու բան կունենանք։ Թե չէ, որ սովն ընկավ` ի՞նչ պիտի ուտենք, հո իրիար չպիտի՞ ուտենք, գոնե ոսկի կկրծենք...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4234

Մեկնաբանություններ